Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Հայաստանի արագընթաց զարգացման տեսլականի թեմայով դասախոսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում մայիսի 4-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել «Գլոբալ ազգ-տարածաշրջանային հաբ. Հայաստանի արագընթաց զարգացման տեսլականը» թեմայով դասախոսություն. այն վարել է արմատներով արցախցի տնտեսագետ, միջազգային տնտեսագիտության մագիստրոս Գևորգ Թորոսյանը:
Դասախոսության ընթացքում Գ. Թորոսյանն անդրադարձել է հարևան երկրների հետ Հայաստանի տնտեսական հարաբերություններին և, հիմնվելով ուսումնասիրությունների և փորձագիտական տվյալների վրա, ներկայացրել է ՀՀ տնտեսությունը զարգացնելու իր տեսլականը: Բանախոսն առանձնացրել է տնտեսական քաղաքականության մի քանի կարևոր ուղղություններ, որոնք ՀՀ տնտեսության զարգացման համար կարող են լուրջ խթան հանդիսանալ: Դրանցից են՝ ինստիտուցիոնալ դաշտը, սեփականության իրավունքի պաշտպանությունը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, գործարար կամ ներդրումային միջ ավայրի ստեղծումը, ենթակառուցվածքների աշխատանքների բարելավումը, ճյուղային զարգացումը և այլն: Գլոբալ ազգ և տարածաշրջանային հաբ դառնալու համատեքստում տնտեսագետն առաջարկել է ճյուղային զարգացման համար 2 շեշտադրում՝ կրթություն և ներդրում:
Դասախոսության վերջում Գևորգ Թորոսյանն պատասխանել է ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին հետաքրքրող հարցերին: