ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգամ Թուրքիայում են զարմացած. «Փաշինյանը ընդդիմանալով Ռուսաստանին կրակի հետ է խաղում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադրվելով Ռուսաստանին կրակի հետ է խաղում, քանի որ ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան Հարավային Կովկասի երկրներ չեն։ Ըստ ադրբեջանական Report հրատարակության նման կարծիքն է հայտնել Լոս Անջելեսում Թուրքիայի նախկին գլխավոր հյուպատոս Գյուլրու Գեզերը «Հարավային Կովկասում խաղաղության հնարավորությունների պատուհանը նեղանում է» վերտառությամբ հոդվածում, գրում է eadaily.com-ը։

Դիվանագետը ուշադրության է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը հնարավոր է հոգնել է Ուկրաինայում հակամարտությունից, բայց չի հրաժարվի Կովկասում իր շահերից:

«Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ, և ոչ էլ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը: Ռուսաստանը բազմիցս է հայտարարել, որ աջակցում է երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) միջև վերջնական խաղաղության համաձայնագրին, բայց իրականում չի ցանկանում իշխանության ղեկին տեսնել Արևմուտքին մերձեցող Փաշինյանին»,- ասել է նա։

Թուրք դիվանագետի խոսքով, եթե ԱՄՆ-ը, Ֆրանսիան և արևմտյան որոշ երկրներ անկեղծորեն հավատարիմ են Հարավային Կովկասում մշտական ​​խաղաղությանը, ապա առաջին հերթին պետք է ազդեն իրենց երկրներում հայկական սփյուռքի վրա։

 «Հայաստանը չի կարող օգտագործվել որպես հաղթաթուղթ Ռուսաստանի դեմ: Պետք է նաև խրախուսել Բաքվի և Երևանի միջև ուղիղ շփումները»,- ասել է Գեզերը։

Նշենք նաև, որ Report ադրբեջանական հրատարակությունը չի նշել, թե ո՞ր հրատարակությունն է հրապարակել այդ վերը նշված վերնագրով հոդվածը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular