Ռուսաստանում կարգելափակվեն ԵՄ 25 երկրի լրատվամիջոցների կայքեր և այլ մեդիա ռեսուրսներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում կարգելափակվեն Եվրամիության 25 երկրի տասնյակ առաջատար լրատվամիջոցների կայքեր և այլ մեդիա ռեսուրսներ, աս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Գերատեսչությունը նշում է, որ նման քայլը պատասխանն է ռուսական երեք լրատվամիջոց արգելափակելու ԵՄ-ի որոշմանը։
ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած ցանկում ընդհանուր առմամբ ներառվել է 81 լրատվամիջոց՝ գերմանական Spiegel-ը և FAZ-ը, ֆրանսիական Le Monde-ը և Liberation-ը, իսպանական El País-ը, իտալական La Stampa-ն և La Repubblica-ն, France Presse գործակալությունը և մի շարք երկրների հանրային հեռուստառադիոընկերությունները:
Մոսկվան մեղադրում է եվրոպական լրատվամիջոցներին «հատուկ ռազմական գործողության առաջընթացի մասին սուտ տեղեկությունների համակարգված տարածման մեջ»: Դիվանագիտական գերատեսչությունը միաժամանակ նշում է՝ «եթե ռուսական լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները հանվեն, ռուսական կողմը նույնպես կվերանայի իր որոշումը»։