ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանին սպասվում է լիակատար շրջափակում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշում զիջումների արդյունքում Ադրբեջանը հնարավորություն կունենա դիվերսիոն հարձակումներ իրականացնել Լոռու մարզի կենտրոնական հատված, որը համարվում էր երկրում ամենաանվտանգներից մեկը, ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը «Արարատյան դաշինք» համաժողովի ժամանակ, գրում է dzen.ru-ն։

«Այդ տարածքում կլինեն գործնականում անզեն հայ սահմանապահներ, որոնք կկանգնեն ադրբեջանցի սահմանապահների դիմաց։ Բայց վերջիններս, ի տարբերություն հայ սահմանապահների, լիարժեք մարտական ​​ստորաբաժանում են»,- նշել է փորձագետը։

Գեղամյանը բացատրել է, որ առաջնագիծը խրվել է Հայաստանի տարածքի մեջ խոցելի դարձնելով այդ գոտին։

«Միևնույն ժամանակ, բոլոր գործընթացներն իրենց բնույթով միակողմանի են և հօգուտ Ադրբեջանի, քանի որ Բաքվի կողմից օկուպացված տարածքները, այդ թվում Տավուշի տարածքում գտնվողները, Հայաստանին չեն վերադարձվի։ Այսօր նկատվում է ոչ թե սահմանի սահմանազատում, այլ Հայաստանի բռնազավթում,- հավելել է նա,- փորձ է արվում նաև ամեն ինչ ներկայացնել այնպես, որ հայկական 8 գյուղերի հանձնումից հետո, ինչպես փորձում են ներկայացնել հանրությանը,  կլինի իրական Հայաստան իրական սահմաններով։ Ընդ որում, Ադրբեջանն ի սկզբանե ցանկանում էր ստանալ բոլոր 8 գյուղերը միանգամից։ Բայց, տեսնելով Հայաստանում նկատվող դիմադրությունը, համաձայնեցին «4+4» տարբերակին։ Առաջին 4 գյուղերի հանձնումը տեղի է ունեցել մայիսին, և, ըստ պայմանավորվածությունների տրամաբանության, հաջորդ 4 գյուղերի հանձնումը պետք է տեղի ունենա հուլիսի կեսերին։ Այսինքն կլուծվի այսպես կոչված անկլավների հարցը, Բաքվի առաջնային թիրախը Տիգրանաշենն է, որը Հայաստանն արտաքին աշխարհի (Իրանի) հետ կապող երթուղի է»։

Թուրքագետի խոսքով, Հայաստանի տարբեր հատվածներ առաջին անգամ կբախվեն միմյանց հետ հաղորդակցվելու խնդրին, ինչը կարող է հանգեցնել ժողովրդագրական բացասական հետևանքների։

«Այն, ինչ տեղի կունենա, ոչ թե Հայաստանի ապաշրջափակումն է, այլ Հայաստանի ամբողջական շրջափակումը։ Հայաստանի ներսում կհայտնվեն փոքր միջանցքներ, որոնք կոչված կլինեն ապահովելու Ադրբեջանի և այսպես կոչված անկլավների միջև կապը, և որոնք կարող են հանձնվել»,- նշել է փորձագետը և պարզաբանել, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը չի սահմանափակվում միայն 8 բնակավայրով։

«Այս բոլոր գործընթացները կարագացնեն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացումը։ Բաքուն ծրագրում է այս տարվա վերջին ավարտել օկուպացված Արցախում ճանապարհաշինական աշխատանքները։ Դա խոսում է այն մասին, որ այդ հարցով ճնշումը կմեծանա այս տարեվերջին և հաջորդ տարվա սկզբին»,- եզրափակել է Գեղամյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular