ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ 12 օրվա ծառայողին տարան պատերազմի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Վարդանը եկավ Սուրբ Վարդանանց եկեղեցու մոտ՝ Եռաբլուր։ Եռաբլուրում իրեն ասում են՝ ժպտերես տղա»,-Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմում է Վարդան Զաքարյանի հայրը՝ Արթուր Զաքարյանը։ Հայրը նշում է, որ որդին շատ հայրենասեր է եղել ու ծնողասեր։

«Իմ հայրն ինձ սովորեցրել է, որ կան սուրբ բաներ, դա ընտանիքին է ու հայրենիքը։ Ես իմ որդուն նույնն եմ բացատրել, որ կա ընտանիք ու հայրենիք, այսինքն չկա ընտանիք առանց հայրենիքի, եթե հայրենիք չունես, ընտանիք էլ չունես։ Վարդանին 18 տարեկանում բանակ չտարան, առողջական խնդիրների պատճառով, ինքը գնաց, գրեց, որ իրեն տանեն բանակ, բայց քանի որ երիկամներում քարեր կար, չտարան։ Ինքը զինվորական շորեր շատ էր սիրում, ընկերների շորերն էր հագնում, նկարվում։ Զինվորական շոր էլ էր սիրում, հայրենիքն էլ էր սիրում, եթե հայրենիքը սիրում էր, ուրեմն ծառայությունից չէր փախչի»,-ասում է հայրը։

Վարդանն իհարկե ծառայությունից «չփախավ»։ 2020 թվականի օգոստոսի 31-ին զորակոչվեց բանակ և ընդամենը մի քանի օրվա զինծառայող էր, երբ թշնամին սանձազերծեց լայնածավալ պատերազմն Արցախի դեմ, թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Վարդանը, ինչպես շատ նորակոչիկներ, խաբել է ծնողներին՝ ասելով, որ ինքը չի մասնակցում մարտական գործողություններին, ապահով վայրում է։

«Երբ զանգում էր, հարցնում էի՝ ի՞նչ ես անում, ասում էր՝ նոր արթնացա։ Դե, մենք էլ մտածում էինք՝ 12 օրվա ծառայող է, երևի բունկերներ են տարել երեխաներին։ Բայց նրանք առաջին օրվանից եղել են առաջնագծում։ Իրենց հայրենիքի ու ընտանիքի համար գնացել են առաջ ու կռվել են մինչև վերջ»,-ասում է հայրը ու հիշում, թե ինչպես են Եռաբլուրում մոտեցել իրեն և պատմել որդու մասին՝ մարտի դաշտում։

Վարդան Զաքարյանը հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին․ «Գիտեք՝ ինչ դժվար է, երբ նկար են ցույց տալիս, ասում են՝ քո՞ որդին է, ասում ես՝ չէ ու հետո ԴՆԹ-ն պարզում է՝ այո, բա մենք ծնո՞ղ ենք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular