Շենքերից մեկում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքի վարչական շենքում բռնկված հրդեհը, նախնական տվյալներով, ութ մարդու կյանք է խլել։ Ինչպես փոխանցում է Интерфакс-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններ:
«Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է ընդհանուր առմամբ ութ մարդ»,- հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհի հետևանքով երկու մարդ է մահացել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրյազինոյում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը։
Մոսկվայի մարզի ղեկավարը հայտնել էր 8-հարկանի շենքի 5-ից 7-րդ հարկերում հրդեհների մասին։
Մեկ մարդու հաջողվել է դուրս բերել շենքից։
ՌԴ ԱԻՆ-ը Интерфакс-ին հայտնել էր, որ նախնական տեղեկություններով՝ շենքում գտնվում է ևս ինը մարդ