ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Փաշինյանը «տառապում» Ադրբեջանի համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը «նախանձելի» հետևողականությամբ հանրային դաշտ է ներմուծում ադրբեջանա-թուրքական նարատիվները։ Այդպես, օրինակ՝ նա խոսում է Սահմանադրության փոփոխության, նոր զինանշան ընդունելու անհրաժեշտության և մեր հայրենիքի տարածքներից հրաժարվելու մասին։ Թերևս միայն կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե նախկինում որևէ ղեկավար խոսեր այս թեմաներից ու կասկածի տակ դներ հայ ժողովրդի ունեցած անօտարելի իրավունքները։ Փաշինյանը զուգահեռ հասարակությանը վախեցնում է պատերազմով: Եվ, ըստ էության, նա «հաջողում» է: Եվ մինչ հասարակությունը պատերազմի սպառնալիքից վախեցած կուլ է տալիս Փաշինյանի առաջ քաշած թեզերը, վերջինս էլ, օգտվելով առիթից, ավելի է թնդացնում դրանց դոզան ու ներկայացնում նոր սոուսով։

Այս անգամ էլ նա հայտարարում է. «Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես. պիտի վրեժս քեզանից լուծեմ»։ Այսպիսով, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի շուրթերով արդարացվում է ադրբեջանական ագրեսիան։ Չէ՞ որ Ադրբեջանը վրեժի է ձգտում։ Բայց խնդիրն այն է, որ Փաշինյանը, իր սովորության համաձայն, մանիպուլացնում է փաստերը։ Այդ ինչպե՞ս Հայաստանն Ադրբեջանին չի թողել ապրել, որ այդ երկիրը կարողացել է հարստություն կուտակել ու միլիարդավոր դոլարների սպառազինություն ձեռք բերել։ Իրականում Հայաստանը ոչ միայն Ադրբեջանին 30 տարի թողել է ապրել, այլև առաջարկել է արժանապատիվ խաղաղության հասնել։

Իսկ այդ խաղաղությունը կարող էր լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանն ընդուներ արցախահայության՝ իր ճակատագիրը որոշելու իրավունքը։ Ու պետք է նկատի ունենալ, որ երբ Արցախյան հակամարտության՝ կողմերի համար քիչ թե շատ ընդունելի տարբերակ է առաջ քաշվել, ապա վերջում Ադրբեջանը մերժել է այդ առաջարկները և միանգամից պահանջել ամբողջը։ Այդ Ադրբեջանն ու Թուրքիան են, որ 30 տարի չեն թողել Հայաստանին ապրել, քանի որ շրջափակման մեջ են պահել։ Անկարայի ու Բաքվի ջանքերի արդյունքում է, որ տարածաշրջանային հիմնական խոշոր նախագծերը շրջանցում են Հայաստանի տարածքը։ Ավելին՝ Ադրբեջանը 30 տարուց ավելի շարունակ հակահայկականությունը դարձրել է ներքաղաքական կրեդո։ Ըստ այդմ էլ, հայության՝ հատկապես արցախահայության նկատմամբ կոնկրետ հանցագործություններ են իրագործվել։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Ադրբեջանի հիմնական նպատակը հայկական պետականության վերացումն ու կլանումն է։

Պատահական չէ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու մասին խոսակցությունների ակտիվացումը։ Անգամ քարտեզներ են հրապարակվում, որտեղ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է անվանվում։ Հարցն այն է, որ Փաշինյանը ոչ միայն մերժում է մեր անցյալի սխրագործությունները, այլև հավասարության նշան է դնում 90-ականների Արցախյան հերոսամարտի և ներկայում Ադրբեջանի կողմից ագրեսիվ ու հանցավոր գործելակերպի միջև։ Ադրբեջանը ցանկանում է տիրանալ նրան, ինչն իրեն չի պատկանում ու երբեք էլ չի պատկանել, և թելադրել, թե ինչպես պետք է հայ ժողովուրդն ապրի, իսկ Արցախյան հերոսամարտի ժամանակ պայքարը մղվում էր արցախահայության ինքնորոշման ու իր հողի վրա ապրելու իրավունքի համար։ Թերևս ստացվում է, որ Փաշինյանի հայտարարության գլխավոր միտքն այն է, որ այլ ելք չկա, քան հայրենիքի կորստի հետ համակերպվելն ու մեր իրավունքներից հրաժարվելը։ Ու այսպիսի քարոզչությունը տարվում է պատմությունը սրբագրելու ջանքերի հետ մեկտեղ։ Օրինակ՝ նշվում է, թե օտար կայսրություն է ուզել, որ մենք Արցախը գրավենք, իսկ հետո տառապենք։

Ըստ իշխանությունների տրամաբանության, մեր պատմությունն էլ կայսրությունն է գրել, որ մենք հայրենիք ունենք, պատմական տարածքներ ու իրավունքներ ունենք, իրականում դա էլ չունենք։ Ուստի, այն պատմությունը, որ ձևավորվել է հարյուրամյակների ու հազարամյակների ընթացքում, պետք է մի կողմ դնել ու այնպիսի պատմություն գրել, որը հաճո կլինի թուրքերին ու ադրբեջանցիներին։ Ու երբ պատմությունը գլխիվայր շրջում ենք, ստացվում է, որ Ադրբեջանն իրավունք ունի Հայաստանին պահանջներ ներկայացնելու։ Այս պարագայում էլ պետք է անկլավները տալ, բոլոր զիջումներն անել, իսկ վերջում Ադրբեջանը կարող է վրեժ լուծել ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պահանջել, չէ՞ որ, ըստ Փաշինյանի, դրա իրավունքն ունի, «30 տարի չի ապրել»։ Ամենացավալին այն է, որ տրամաբանորեն Փաշինյանը վարչապետի պաշտոնում ընտրվել է մեր պետության և ժողովրդի շահերը պաշտպանելու համար, բայց ոչ թե հայության շահերն է սպասարկում, այլ թշնամու։

Մնում է, որ ադրբեջանցիները նրան իրենց ազգային շքանշանով պարգևատրեն, քանի որ քարոզչական առումով այն, ինչ տասնամյակներ շարունակ ադրբեջանական պետությունը չի կարողացել անել, Փաշինյանը հմտորեն իրականացնում է. հայ հասարակության շրջանում «ընկալելի» է դարձնում կեղծ թեզերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular