ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարժումը ոչ միայն զտվող-զուլալվող է, այլև քաղաքական լյուստրացիայի հիանալի առիթ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ ունեցած ելույթում Բագրատ Սրբազանը նկատեց. «Ես ուրախ եմ, որ մեր շարժումը զտվող, զուլալվող շարժում է, որպեսզի այն ավելի կենսունակ դառնա»: Հարկավ, ինչ-որ տեղ հախուռն, ընթացիկ իրավիճակից ու կոնկրետ Տավուշում իշխանության կողմից հողատվությանը դիմադրելու հենքի վրա ձևավորված «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» կամ, ինչպես նաև ասում են, «Սրբազան շարժումը» այս ընթացքում անխուսափելիորեն պիտի զուլալվեր, զտվեր, պարզ ասած՝ ինքնամաքրվեր: Միանգամից ու հընթացս չհաջողվեց հասնել նախանշած նպատակին, այն է՝ հողատու և թշնամուն շարունակական զիջումներ անող ու դա որպես մեծ նվաճումներ ներկայացնող իշխող ռեժիմից ու նրա աղետաբեր իշխանությունից ազատվելը:

Կրկնում ենք՝ առայժմ: Այս ընթացքում շարժմանը միանալու, աջակցելու մասին բազմաթիվ հայտարարություններ հնչեցին ամենատարբեր քաղաքական, հասարակական շրջանակներից, հասարակության ամենատարբեր շերտերի նարկայացուցիչների կողմից: Ավելին, շատերը հայտնվեցին շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանի կողքին կամ գոնե ձգտում էին հայտնվել: Շարժման ընթացքն ինքնին ցույց տվեց, թե ովքեր էին միացել պայքարը շարունակելու, ովքեր՝ սելֆիների հավաքածուն լրացնելու, ովքեր՝ «երևալու» համար: Ու այդ առումով դեռ «զուլալումներ» կլինեն: Դա, եթե կուզեք իմանալ, ցանկացած նման՝ ժողովրդական լայն զանգվածներ ու շերտեր ընդգրկող շարժման դեպքում անխուսափելի է, որոշակի առումով՝ միանգամայն բնական և օրինաչափ երևույթ: Ու դրանից ինչ-որ ողբերգություն սարքել կամ դրա վրա զարմանալ չարժե: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ այս՝ հարաբերական դադարի փուլում շարժումը պետք է վերակազմակերպվի, վերակառուցվի, ինչպես Բագրատ Սրբազանն էր մի առիթով նշել, պետք է հնարավորինս հագեցնի իր քաղաքական բովանդակությունը, բյուրեղացնի ասելիքն ու կոնկրետացնի անելիքները:

Կարծում ենք՝ այդ ամենը կկատարվի, քանի որ դրա համար կան որոշակի նախանշումներ, բավարար նախադրյալներ: Բայց մեկ այլ՝ չափազանց կարևոր բան տեղի ունեցավ: Բացի այն, որ շարժումը զուլալվող է, այն, ինչ-որ առումով, ինքնաբերաբար, նաև բավականին ուշագրավ բացահայտումների, եթե կուզեք՝ քաղաքական լ յուստրացիայի գործիք դարձավ: Արդեն կարելի է բավականին հստակ առանձնացնել բոլոր այն գործիչներին ու շրջանակները, որոնք այս երկու ամսվա ընթացքում բացահայտվեցին կամ ինքնաբացահայտեցին իրենց: Լիարժեք պարզ, իսկ ամենից կարևորը՝ հանրությանը բացահայտ տեսանելի դարձավ, թե ով ով է: Շատերի դեմքը բացվեց: Մասնավորապես, տեսնելով շարժման հավաքած թափը, հայտնվեցին ոչ անհայտ դեմքեր (նաև քիչ հայտնի, նաև անհայտ), որոնք սկսեցին միալար նույն ծանծաղ ու մաշված ռետինը ձգել, թե՝ «նախկինները չպիտի լինեն, սրանք չպիտի լինեն, նրանք չպիտի լինեն»: Սա շատ կոնկրետ նիկոլական շահարկում է:

Որոշակիորեն ակտիվացան նաև բոլոր նախորդ դեպքերում իրենց միակ ու գլխավոր անելիքը «տիտղոսակիր ընդդիմությանը» (ինչ էլ կապակցություն են մոգոնել՝ «տիտղոսակի՜ր», այսինքն, մյուսներն էլ անտիտղոսն են, կարծես ընդդիմությունը տիտղոս է, էլի), «խորհրդարանական ընդդիմությանը», կներեք, քլնգելու մեջ են տեսնում: Դա յուրօրինակ ընդդիմության ընդդիմություն է: Նաև՝ մարդիկ, որ հրապարակային հարթակներում «կարմիրբերետություն» են անում՝ պատրաստ գզելու բոլորին, ովքեր ելնում են պայքարի, բայց երբ այս կամ այն շարժումը, այսպես ասած, մարում է, այդ աշխուժակոչականները նույնպես «իջնում են ջրի հատակը», մինչև հաջորդ անգամը: Ակնհայտ է, որ այս կատեգորիայի ներկայացուցիչները պետք է հստակ դասակարգվեն որպես նիկոլական՝ դրանից բխող հետևանքներով: Վերջին հաշվով, եթե դու պայքարում ես կապիտուլ յանտ և հողատու ռեժիմի դեմ պայքարողների դեմ, ուրեմն գործնականում այդ իշխող ռեժիմի կողմից ես: Զտվելը շարժման համար վատ չէ:

Բայց պետք է զտվեն նրանք, որոնք «նախկիններ, չնախկիններ» և նմանօրինակ տարանջատիչ գործունեություն են ծավալում ու ազդակներ տարածում: Ի միջի այլոց, երբ մանրամասն զննում ես, պարզվում է՝ «նախկինացավով» տառապողների մեծ մասը լավ էլ «թոթոլ» կամ ոչ այնքան «թոթոլ» նախկին է եղել: Ու, ընդհանրապես, դա նիկոլական նարատիվ է: Հայաստանում չեն կարող որևէ գործընթացի մեջ նախկիններ չլինել: Հակառակ դեպքում, պետք է որևէ գործընթացում ներգրավվեն բացառապես 6 տարեկան մանչուկները: Էլ չասած այն մասին, որ այս 6 տարվա մեջ ձևավորվել է նաև «նախկին նիկոլականների» շերտ, որը կազմված է Փաշինյանի ձեռքից անգամ պատերազմից հետո որևէ պաշտոն ստացած, հետո պաշտոնանկված կամ հրաժարական տված անձանցից, 6 տարի առաջ ոգևորված երկու տարի անց հիասթափվածներից: Ու՝ ի՞նչ: Որևէ մեկը, կարծես, շատ չի սևեռվում դրա վրա: Իսկ նախկինացավ ունեցողները նրանց հետ կապված չեն բորբոքվում: Ու, ընդհանրապես, պայքարը, շարժումը իր նպատակադրումներից շեղող, միավորող շարժումը անջատումների հուն մղողները, տարատեսակ խառնակիչները պետք է զտվեն կամ զատվեն:

Այդ դեմքերն ավելի վտանգավոր են, քան նույնիսկ փաշինյանական իշխանավորները: Նրանց դեպքում ամեն ինչ պարզ է. նրանք «թուրքական արտադրության» իրենց կործանարար ծրագիրն ու գիծն ունեն, առաջ են տանում: Անթաքույց, առանց սեթևեթանքների: Իսկ, այ, երկակի «խաղեր տվողների» հարցը շատ ավելի բարդ է: Դժվար է ասել, թե շարժումն ինչ հետագա ընթացք ու դրսևորումներ կունենա: Բայց հիմա արդեն պարզ է մեկ բան. գլխավոր խնդիրը լուծված չէ, հետևաբար՝ պայքարը անխուսափելիորեն շարունակվելու է: Այ, այդ շարունակության մեջ, կարծում ենք, անպայման պետք է նկատի ունենալ այս շարժման շնորհիվ տեղի ունեցած քաղաքական լյուստրացիան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular