ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաշատի ճանապարհին մի խումբ անձանց կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի ճանապարհին մի խումբ անձանց կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը,  շարժառիթը պարզելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչ ական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 3-ին` ժամը 18:40-ի սահմաններում, Վ.Արտաշատ-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում անհայտ անձինք «Լադա Պրիորա» մակնիշի 777/93 ՌԴ հաշվառման համարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով  հետապնդել  են Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին պատկանող «Վազ2107» մակնիշի 44VV443 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ղեկին այդ պահին գտնվել է վարորդ Կարեն Ղազարյանը։ Հրազենից կրակոցներ են արձակվել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և նրա ուղևորի՝ Ն.Գրիգորյանի ուղղությամբ, ապա՝ հեռացել դեպքի վայրից։

Արձակված կրակոցների հետևանքով Կ.Ղազարյանն ստացել է ձախ ազդրի վերին երրորդականի, ձախ սրունքի և աջ վերանրակային շրջանի հրազենային վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ 

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Վազ2107» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակվել երկու անձի կողմից՝ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի աջ կողային հատվածի առջևի ու հետևի դռների բաց պատուհաններից։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Կ.Ղազարյանը և Ն.Գրիգորյանը ճանաչվել են տուժող և հարցաքննվել։

Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական համալիր, հետքաբանական և  դատաձգաբանական, դատատեսաձայնագրառային փորձաքննություններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular