ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոռու մարզի Թումանյան համայնքին տրամադրվել են շուրջ 146 մլն ՀՀ դրամի տեխնիկական միջոցներ և սարքավորումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID)  «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում  Լոռու մարզի Թումանյան միավորված համայնքին  տրամադրվել են մեկ աղբատար մեքենա, մեկ «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենա և մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախ արարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 146 մլն ՀՀ դրամ:  Ծրագրի  իրականացման արդյունքում Թումանյան համայնքին կհատկացվի  ևս 2 միկրոավտոբուս, որոնք կծառայեն համայնքի բնակավայրերի միջև տրանսպորտային կապը ապահովելու համար:  Համայնքի բոլոր բնակավայրերում կկառուցվեն նաև կանգառներ:

Տեխնիկական միջոցները և սարքավորումները օգտագործվելու են   համայնքի փողոցային լուսավորության համակարգի ստեղծման ու համալրման, համայնքի աղբահանության համակարգի ձևավորման ու սպասարկման, ներհամայնքային ճանապարհների սպասարկման համակարգի ձևավորման, համայնքային տնտեսության պահպանման ու բարելավման նպատակով:

Հիշեցնենք, որ նույն ծրագրի շրջանակներում արդեն իսկ Սյունիքի մարզի Տաթև միավորված  համայնքին  տրամադրվել են  2 կոմբայն, 1 ավտոգրեյդեր, 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր,  1 աղբատար մեքենա: Տեխնիկական միջոցների և սարքավորումների գնման ընդհանուր արժեքը կազմում է 166 միլիոն, 885 հազար, 750 դրամ: Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել տեխնիկայի սպասարկման կայանատեղի, ինչպես նաև կգնվեն  150 հատ աղբաման:

Իսկ Դիլիջան միավորված համայնքում 2017-18 թթ. ընթացքում կկատարվի 1.700.000 դոլարի ներդրում: Դիլիջանին արդեն տրամադրվել է  3 ինքնաթափ բեռնատար, 2 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 գրեյդեր, 1 թրթուրավոր տրակտոր. սանմաքրման փոշեկուլ մեքենա: Առաջիկայում համայնքը կստանա նաև    1 աղբահավաք մեքենա, 1 ձյուն մաքրող կոմունալ մեքենա,  2 ավտոաշտարակ, կկառուցվի տեխնիկայի սպասարկման կայանատեղի:

Խոշորացման համատեքստում կազմավորված համայնքների ներուժը մեծացնելու նպատակով ԱՄՆ կառավարության կողմից՝ ի դեմս USAID-ի (ԱՄՆ-ՄԶԳ) «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության կողմից՝ ի դեմս Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ֆինանսավորվել և ֆինանսավորվելու են նաև  բազմաբնակավայր Ուրցաձոր, Վայք, Զառիթափ, Գորայք, Մեղրի, Տեղ, Ջերմուկ, Նոյեմբերյան, Կոթի, Այրում, Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ  համայնքներում ներկայացված ներդրումային ծրա գրերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular