ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կյանքից հեռացել է Պելեի մայրը. նա այդպես էլ չիմացավ Պելեի՝ կյանքից հեռանալու մասին

Հայտնի է դարձել Պելեի մոր՝ Սելեստ Արանտեսի մահվան մասին։ Նա մահացել է 101 տարեկանում, հայտնում է Associated Press-ը։

Վերջին հինգ տարիներին կինը գտնվում էր վեգետատիվ վիճակում (հիվանդություն, որն առաջանում է, երբ ուղեղի կիսագնդերը դադարում են գործել-Խմբ.) և այդպես էլ չի իմացել որդու մահվան մասին։

Սելեստ Արանտեսը երեք երեխա ուներ։ Սկզբում կինը դեմ էր, որ Պելեն պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղա։ Սակայն երբ նա սկսեց ժողովրդականություն ձեռք բերել, Արանտեսը փոխել է իր միտքը, նշում է հրատարակությունը։

Պելեն պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով որպես խաղացող երեք անգամ հաղթել է աշխարհի առաջնությունը (1958, 1962 և 1970 թվականներին):

Ֆուտբոլային աստղը մահացել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին։ Նա 82 տարեկան էր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular