ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի ուղիղ եթեր. դատավորն արգելեց Աշոտյանի գործով վկաների հարցաքննությունը հեռարձակել

ԻՐԱՎՈՒՆՔ

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ քրեական վարույթի քննությունը:

Դատական նիստի ընթացքում դատավոր Վահե Դոլմազյանը տեղեկացրեց, որ հանրային մեղադրողները միջնորդել են, որպեսզի նիստն անցկացվի առանց տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման ռեժիմի, այսինքն՝ վկաների հարցաքննությունը չի հեռարձակվի:

Թեև այս միջնորդությանը դեմ էին թե՛ Արմեն Աշոտյանը, և թե՛ նրա պաշտպանական թիմը, առարկելով, որ անգամ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների քրեական վարույթների ժամանակ հարցաքննությունները հրապարակային են եղել, ինչը դարձյալ խոսում է այն մասին, որ գործը քաղաքական է, Վահե Դոլմազյանը որոշում կայացրեց՝ նիստը չի տեսանկարահանվի, բայց լրագրողներին թույլատրեց ձայնագրել:   

Այս պահին նիստը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular