ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆոսթեր գարեջուր

ՖՈՏՈ

Այսօր Foster's գարեջուրը ոչ միայն Ավստրալիայում է ամենահայտնի գարեջուրը: Այն մշտապես պահանջարկ ունի ավելի քան 140 երկրներում: Foster's-ն արտադրվում է լիցենզիայով 10 երկրներում, այդ թվում Ռուսաստանում:

Գարեջրի շատ քիչ ապրանքանիշեր կարող են պարծենալ նման տարածվածությամբ:
Ավստրալական այդ գարեջրի պատմությունը սկսվել է 1886 թվականին, երբ եղբայրներ Ռալֆ և Ուիլյամ Ֆոսթերները Նյու Յորքից տեղափոխվել են Մելբուրն։ Եղբայրների նպատակն էր կազմակերպել երկրում ամենաառաջադեմ գարեջրի գործարանը։ Ամերիկայից հրավիրվել էին փորձագետ գարեջրագործներ, բացի դա այն ժամանակվա լավագույն գարեջրագործական սարքավորումներն էին ձեռք բերվել Եվրոպայից։ Գարեջրի գործարանի ստեղծումը եղբայրների համար արժեցել է գրեթե 50 հազար ֆունտ ստերլինգ, ինչը պարզապես հսկայական գումար էր այդ օրերին։

Որտեղի՞ց նրանց նման գումար: Դա հստակ հայտնի չէ։ Գոյություն ունի երեք տարբերակ. կամ հարստացել են ոսկի գտնելով, կամ թղթախաղում են գումար շահել, կամ էլ Նյու Ջերսիում սառնարաններ վաճառելով են գումար աշխատել։ Ինչ էլ որ լինի, գործարանը գործարկվել է 1888 թվականին, իսկ 1889 թվականի փետրվարի 1-ին վաճառքի է հանվել Foster's գարեջրի առաջին խմբաքանակը։ Հաջողությունը եղել է ֆենոմենալ: Եվ այդ հաջողության գրավականները եղել են Մարկ Զայբերին, ով մշակել է Foster's գարեջրի բաղադրատոմսն իր յուրահատուկ, թարմացնող համով, և Ֆրենկ Ռայդերին որպես սառնարանային մասնագետ, ով հնարավորություն է տվել գարեջուրը սառեցնել մինչև վաճառքը: Այդ երկու գործոնները նպաստել են նրան, որ շոգից ուժասպառ ավստրալացիները սկսել են հսկայական քանակությամբ նոր գարեջուր խմել։

Հատկանշական է այն, որ նույն 1889 թվականին Ֆոսթերի գարեջուրը ճանաչվել է տարվա լավագույն թեթև գարեջուր հաղթելով այնպիսի ականավոր մրցակիցների, ինչպիսիք են Հայնիկենը և Գինեսսը:
Ֆոսթեր եղբայրները երկար ժամանակով չեն տիրապետել իրենց գարեջրի գործարանը: 1889 թվականի նոյեմբերին՝ բացումից մեկ տարի անց, նրանք վաճառել են իրենց բիզնեսը և... անհետացել։

Նրանց հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չկան։ Այնուամենայնիվ, նրանց մտահղացումը հաջողությամբ շարունակել է զարգանալ՝ չնայած այն տնտեսական խնդիրներին, որոնք սկսվել էին Ավստրալիայում այն բանից հետո, երբ երկիրը Մեծ Բրիտանիայից անկախացավ։ 1907 թվականին սնանկացումից խուսափելու համար մի քանի գարեջրագործական ընկերություններ, այդ թվում՝ Foster's Brewing Company-ն, միավորվել են ձևավորելով CUB կոնցեռնը։ Դրանից հետո Foster's գարեջրի մասին ոչինչ չէր լսվում մինչև 1971 թվականը, երբ CUB-ը որոշեց դուրս գալ միջազգային շուկա։ Դրան հասնելու համար էլ որոշում կայացվեց վերակենդանացնել Foster's ապրանքանիշը: Այդ ժամանակից ի վեր հաջողված ու անսովոր գովազդային արշավների շնորհիվ այդ գարեջրի ապրանքանիշն անշեղորեն մեծացնում է իր ներկայությունը միջազգային շուկայում:
 
Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular