ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խարբերդի մանկատան երեխաներն այսուհետ կմասնակցեն խմբակային հիպոթերապիայի դասընթացներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Այո» հարթակն ավարտել է ևս մեկ ծրագիր. մայիսի 4-ին Խարբերդի մանկատանը տեղի է ունեցել «Հիպոթերապիա» ծրագրի համար նախատեսված հատուկ կառքի հանձնման հանդիսավոր արարողությունը, որը մեծ ուրախություն էր հատկապես մանկատան երեխաների համար։ Այս մասին տեղեկացրին ՀՕՖ-ից՝ հավելելով. «Խոսելով հիպոթերապիայի մաս ին՝ Խարբերդի մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը ֆիզիկական շփումից բացի կարևորեց նաև հոգեբանական և սոցիալական ազդեցությունը խմբակային հիպոթերապիայի ժամանակ։

Արդեն մեկ շաբաթ է՝ Շվեյցարիայից ու Հոլանդիայից ժամանած հիպոթերապիայի մասնագետներն իրենց հմտություններն ու գիտելիքներն են փոխանցում մանկատան մասնագետներին։ «Ուրախ ենք տեսնել, թե ինչպիսի դրական փոփոխություններ են տեղի ունեցել այս մեկ շաբաթվա ընթացքում։ Հիպոթերապիայի մեջ կարևոր է երեխայի ու ձիու միջև կապը, հետևաբար աշխատում ենք հավասարակշության ու ներդաշնակության վրա, - նշեց Քիրսթեն Ուրսեմը՝ հավելելով: - Կառքն, իսկապես, հիանալի նվեր է մանկատան երեխաների համար, քանի որ այժմ նրանք միասին կկարողանան վայելել հիպոթերապիայի դասընթացները։ Սա մեզ հնարավորություն կտա կենտրոնացնելու մեր ուժերը երեխայի էմոցիոնալ և սոցիալական զարգացման վրա»։

Հիպոթերապիան ֆիզիկական, պրոֆեսիոնալ կամ խոսքի և լեզվի թերապիայի տեսակ է, որն օգտագործում է ձիու շարժումները։ Հիպոթերապիա - հունարեն` «հիպո»՝ ձի, բառացիորեն նշանակում է «բուժում ձիու օգնությամբ»։

Ներկայում Խարբերդի մանկատանն ապրում է գրեթե 150 երեխա, որոնք ունեն բազմաթիվ ֆիզիկական և մտավոր խնդիրներ՝ ուղեղային կաթված, աուտիզմ և դաունի համախտանիշ։ Մանկատունը ունի 5 ձի, որոնք հատուկ վարժեցված են հիպոթերապիայի դասընթացի համար, որոնց ժամանակ երեխաները անմիջականորեն շփվում են կենդանու հետ։ Կառքի շնորհիվ դասընթացները կանցկացվեն ոչ թե անհատական այլ խմբակային սկզբունքով, ինչը կխթանի երեխաների առողջ հաղորդակցությանը հենց թերապիայի ժամանակ` ստեղծելով ավելի ընկերական մթնոլորտ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular