Եկեղեցին պետք է ներողություն խնդրի գեյերից. Հռոմի պապ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ հռոմեա-կաթոլիկ եկեղեցին պետք է ներողություն խնդրի գեյերից նրանց նկատմամբ նախկին վերաբերմունքի համար։
Ըստ հոգևոր առաջնորդի՝ եկեղեցին իրավունք չունի դատապարտելու գեյերին և նրանց հարգանքով պետք է վերաբերվի։ Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Ֆրանցիսկոսը, գեյերի վարքի որոշ դրսևորումներ կարող են դատապարտելի լինել այնքանով, որ դրանք վիրավորական են մյուսների համար։
Դրա հետ մեկտեղ, Հռոմի պապի խոսքով, եկեղեցին նաև ներողություն պետք է խնդրի այն մարդկանցից, ում նկատմամբ անարդար է եղել՝ աղքատներ, կանայք և երեխաներ, որոնք շահագործման են ենթարկվել։ Բացի այդ, նրա կարծիքով, եկեղեցին պետք է ներողություն խնդրի հասարակությունից, որ չի կարողացել աջակցել այն ընտանիքներին, որոնք ամուսնալուծություն կամ այլ լուրջ խնդիրներ են ապրել։
Այս հայտարարությունը Պապն արել է Հայաստանից Հռոմ վերադառնալու ճանապարհին ՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ։