ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դանիել Իոաննիսյանը գիտի՝ երբ կանցկացվի «Սահմանադրական հանրաքվեն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական հանրաքվե առաջիկայում չի լինելու, վստահ է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերին համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նա սոցցանցի իր էջում գրել է․

«Քանի որ հարցը տարբեր կողմերից շատ է քննարկվում (ու շահարկվում)` ասեմ. առաջիկա 2-3 տարում սահմանադրական հանրաքվե չի լինելու։ Եվ դրան կան տարբեր պատճառներ։

1. Սահմանադրական բարեփոխումները կարող են լինել բացառապես հանրային լայն ներգրավվածությամբ (հակառակ դեպքում հանրաքվեն կտապալվի)։ Հանրային ներգրավվածությունը ենթադրում է հանգիստ միջավայրում առնվազն մի տարի լայն ու նեղ հանրային քննարկումներով նախագծի ձևավորում, որ հանրությունը իրեն զգա նախագծի տերը։ Սա է ճանապարհը, քանի որ առանց դրա 600-700 հազար մարդ դրան կողմ չի քվեարկի (իսկ հանրաքվե կեղծելու դարն անցել է)։

2. Սահմանադրական բարեփոխումների պրոցես, ըստ էության, չկա։ Դեկտեմբերից առ այսօր սահմանադրության բովանդակության մասին որևէ քննարկում չի եղել ու չգիտեմ էլ, թե երբ կլինի։

3. Սահմանադրական ռեֆորմը թողնված է անտեր։ Արդարադատության նախարարությունը և իշխող քաղաքական թիմը որևէ ինտուզիազմ չեն ցուցաբերում ռեֆորմը առաջ տանելու համար։

4. Վարչապետի` այս տարվա մայիսին ստորագրված որոշմամբ սահմանադրական բարեփոխումների ժամանակացույցը երկարացվեց ու հանրաքվեն կլինի 2027 թվականից ոչ շուտ։

Այս իրողությունների ֆոնին կարևոր է կենտրոնանալ նախքան 2026 թվականի ԱԺ ընտրությունները կայուն մեծամասնության սահմանադրական կարգավորումից ձերբազատվելու վրա (այդ դրույթը կարող է ԱԺ-ով փոխել)։

Դա պետք է արվի առաջիկա ամիսներին, որ հետո համապատասխան փոփոխություններ արվեն ընտրական օրենսգրքում ու այդ ամենը ավարտվի ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular