Արդյո՞ք Հայաստանը ճիշտ է վարվել ճանաչելով Պաղեստինի անկախությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵթե այդ ճանաչումը Հայաստանին տալիս է ինչ-որ բան (ներդրումներ, նախապատվություններ), ապա Հայաստանը ճանաչելով Պաղեստինի անկախությունը ճիշտ է վարվել, գրում է dzen.ru-ն։
Աշխարհի մոտ 150 երկիր արդեն իսկ ճանաչել է Պաղեստինը, այստեղ նորություն չկա։ Ավելին, Հայաստանը երկրորդ անգամ է ճանաչում Պաղեստինը, քանի որ ի սկզբանե արդեն իսկ ճանաչել էր այն ԽՍՀՄ օրոք։ Այս քայլը խորհրդանշական է և ոչինչ չի կարող փոխել, քանի դեռ Գազայում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների հետ գործը չի ավարտվել, և մինչև Պաղեստինի ինքնավարության իրական իշխանությունը չի վերահսկում իր սեփական տարածքի մեծ մասը:
Իսրայելն Ադրբեջանին զենք մատակարարելիս այնքան էլ չէր անհանգստանում, թե արդյո՞ք դա դուր կգա Հայաստանին։ Կարծում եմ Հայաստանը նույնպես չպետք է անհանգստանա, թե արդյո՞ք իսրայելցիներին դուր կգա Պաղեստինի ճանաչումը։ Շատ ճիշտ է այն, որ Հայաստանը սկսել է ելնել իր սեփական շահերից։
Արցախը ճանաչելու համար բավարար քաղաքական կամք չկար, բայց գոնե Պաղեստինի հարցում դա ստացվեց։ Տխուր հեգնանք։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը