Ո՞ր դեպքերում է հղիության հավանականությունը մեծանում
ՖՈՏՈPast.am/ Գիտնականները հետազոտությունների արդյունքում բացահայտել են, որ մայրերի և այլ մտերիմ հարազատների կողքին ապրող կանայք ավելի մեծ շանսեր ունեն հղիանալու:

Գիտնականների հետազոտությանը մասնակցել է 2000 կին, հաշվի է առնվել նրանց ընդհանուր և վերարտադրողական առողջությունը, կենսակերպն ու սոցիալական դիրքը:

Պարզվել է, որ ավելի հաճախ երեխաներ են ունեցել այն երիտասարդ զույգերը, որոնք ապրում են ծնողների և հարազատների հետ, լավ հարաբերություններ ունեն միմյանց հետ:

Գիտնականների կարծիքով՝ պատճառը հոգեբանական հանգստությունն է, որին նպաստում է ընտանիքի աջակցությունը: