Ռուսաստանում հայտնել են՝ երբ կսկսվի քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Ռուսաստանում հայտնել են՝ երբ կսկսվի քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտությունը](/timthumb.php?src=disc/22-06-24/146099d45e9425769e2f2eaf6992934f.jpg&w=780)
Քաղցկեղի պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները, որոնցում ներգրավված են քաղցկեղով հիվանդներ, նախատեսվում է սկսել մինչև 2025 թվականի կեսերը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։
«Կարծում եմ, որ հաջորդ տարվա կեսերին մենք կսկսենք պատվաստանյութի կլինիկական փորձարկումները քաղցկեղով հիվանդների մասնակցությամբ», - ասել է Գունցբուրգը:
Մասնագետի խոսքով՝ պատվաստանյութն այժմ փորձարկվում է մկների վրա նախակլինիկական հետազոտություններում։