Փորձագետ Բեզպալկոն անվանել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հետևանքները Հայաստանի համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալը կարող է լայնածավալ հակամարտություն հրահրել, որին կարող են մասնակցել Ադրբեջանը, Թուրքիան, ԱՄՆ-ը, Իսրայելը և Ռուսաստանը։ Այդ մասին aif.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն։
Նրա խոսքով Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից երկրում քաղաքական վերնախավերի փոփոխության պատճառով։ Փորձագետը պարզաբանել է, որ կա մի տեսություն, ըստ որի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է կորցրել Լեռնային Ղարաբաղը, որպեսզի դրանում մեղադրի Ռուսաստանին և դուրս գա Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից։
Բեզպալկոն ընդգծել է, որ անդամակցությունը ՀԱՊԿ-ին Հայաստանին հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում դիմել միությանը պաշտպանության համար։
«Միությունից դուրս գալուց հետո Հայաստանի համար դժվար կլինի դիմակայել Ադրբեջանին և Թուրքիային, որոնք կարող են ընկույզի պես կոտրել երկիրը երկու կողմից և կտրել նրա հարավային հատվածը», - ասել է նա հավելելով, որ դա կարող է ներգրավել բազմաթիվ այլ երկրների մասնակցել զինված հակամարտությանն այն ֆոնին, որ ըստ Վաշինգտոնի դիրքորոշման Կասպից տարածաշրջանն իր ազդեցության գոտին է։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալն անվանել էր տրամաբանական հաջորդ քայլը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը