ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը բացատրել է գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ կոմյունիկե ստորագրելուց Հայաստանի հրաժարումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը կարծում է, որ եթե Երևանը Շվեյցարիայում ստորագրեր Ուկրաինայի վերաբերյալ կոնֆերանսի ամփոփիչ կոմյունիկեն, ապա դա կմեծացներ նեգատիվը հայ-ռուսական հարաբերություններում, գրում է ria.ru-ն։

Համաժողովը տեղի է ունեցել հունիսի 15-16-ը Շվեյցարիայի Բյուրգենստոկ քաղաքում։ Ավելի քան 90 երկիր մասնակցել է միջոցառմանը, մինչդեռ եզրափակիչ կոմյունիկեն չեն ստորագրել Հայաստանը, ինչպես նաև Բահրեյնը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Լիբիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան, Թաիլանդը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Շվեյցարիան Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չէր ուղարկել Ռուսաստանի Դաշնությանը, և Կրեմլը հայտարարել էր, որ առանց Ռուսաստանի մասնակցության ուկրաինական հակամարտությունում ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելն անտրամաբանական է և ապարդյուն։

«Հայաստանի հետ միասին ԲՐԻԿՍ-ի երկրները չեն ստորագրել կոմյունիկեն, այսինքն Ռուսաստանի համար, ըստ էության, կան երեք կատեգորիաների երկրներ՝ ոչ բարեկամական, չեզոք և կառուցողական: Հայաստանի վերջին տարիների քայլերը, այդ թվում այդ գագաթնաժողովին մասնակցելը, արդեն իսկ որոշակի հարցեր են առաջացրել Մոսկվայում, և եթե Հայաստանը ստորագրեր այդ կոմյունիկեն, ապա դա բացասաբար կազդեր հայ-ռուսական հարաբերությունների վրա»,- ասել է Մելքոնյանը։

Նրա խոսքով, ֆորմալ առումով Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, իսկ ԲՐԻԿՍ-ի երկրները, որոնք նույնպես չեն միացել կոմյունիկեին, գործընկերներ են։ «Ընդունելի կլիներ, եթե կոմյունիկեն ստորագրվեր այն պետությունների կողմից, որոնց Ռուսաստանը համարում է կամ չեզոք, կամ ոչ բարեկամական, բայց եթե այն ստորագրվեր պաշտոնական դաշնակցի կողմից, ապա դա կարող էր ավելի վատթարացնել հայ-ռուսական հարաբերությունների այն վիճակը, որոնք արդեն իսկ անկում են ապրում», - նշել է փորձագետը:

Ըստ քաղաքագետի, թեև Հայաստանը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ, սակայն Մոսկվայի համար անընդունելի դրույթներին Երևանի միանալը կարող է ընկալվել որպես «կարմիր գծերի» հատում։

«Ակնհայտ է, որ ուկրաինական հիմնախնդիրը կապված չէ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների հետ, այսինքն որևէ կերպ կապված չէ նրա ազգային շահերի հետ: Այդ իմաստով որևէ քայլ, որն ուղղված է հակամարտող կողմերից որևէ մեկի շահերին, կարող է բացասաբար ազդել Հայաստանի վրա, ընդ որում դա կապ չունի Հայաստանի խնդիրների հետ»,- կարծիք է հայտնել քաղաքագետը։

Փետրվարին Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր երկիրը Ռուսաստանի դաշնակիցը չէ «ուկրաինական հարցում»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել էր «պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի և հայտարարությունների մի ամբողջ շարքի» մասին։

Շվեյցարական կոնֆերանսի կոմյունիկեի տեքստը, որը Հայաստանը չի ստորագրել, կոչեր է պարունակում Ուկրաինային վերադարձնելու էլեկտրակայանների ու ատոմակայանների հսկողությունը, այդ թվում Զապորոժյեի ատոմակայանի, ապահովել անվճար, լիարժեք և անվտանգ առևտրային առաքումներ, ինչպես նաև մուտք դեպի նավահանգիստներ Սև և Ազովի ծովերում, ազատ արձակել երկու կողմերի բոլոր ռազմագերիներին, և նաև վերադարձնել Ուկրաինա բոլոր իբր «արտաքսված և անօրինական տեղահանված երեխաներին» և այլ իբր «ապօրինի կալանավորված» քաղաքացիական անձանց: Միևնույն ժամանակ, ամփոփիչ ասուլիսում Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսը խոստովանել էր, որ այդ կետերից և ոչ մեկը չի կարող իրականացվել առանց գագաթնաժողովին չհրավիրված Ռուսաստանի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular