ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացվել է Շուշիի թեմական հոգևոր դպրոցը․ պատմության այս օրը (22 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ղազախստան, Ռուսաստան, Բելառուս և Ուկրաինա՝ Հիշողության և հիշատակի օր, Հաիթի՝ Նախագահի օր, Կոնգո՝ Բանակի օր, Սալվադոր՝ Ուսուցչի օր, Խորվաթիա՝ Հակաֆաշիստական պայքարի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1838– բացվել է Շուշիի թեմական հոգևոր դպրոցը:

1862-ցարական հրամանագրով Ռուսաստանում փակվել են բոլոր կիրակնօրյա դպրոցները, այդ թվում հայկական դպրոցները:

1908-վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը:

1928-վախճանվել է գրականագետ Ալբերտ Արիստակեսյանը:

1931– ծնվել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանը:

1934-ծնվել է գրականագետ, հրապարակախոս Գառնիկ Անանյանը:

1939-ծնվել է հայտնի խորհրդային վոլեյբոլի մարզիչ Վլադիսլավ Աղասյանցը:

2002-Հայաստանի և Թուրքիայի դիվանագետները Երևանում գաղտնի բանակցություններ են վարել, հանդիպել են արտաքին գործերի նախարարություն Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Կարեն Միրզոյանը և Թուրքիայի արտգործնախարությունում նրա պաշտոնակից Էրթան Թեզգյորը: Վերջինս Երևան գալուց առաջ բանակցություններ է վարել նաև Բաքվում:

2006-Մոսկվայի իր բնակարանում ինքնասպանություն է գործել Հայաստանի ՊԱԿ-֊ի նախկին ղեկավար Գեորգի Բադամյանցի որդին՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության գնդապետ Յուրի Բադամյանցը:

2009-Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին:

2012-Գյումրի քաղաքի հարյուրավոր տաքսու վարորդներ հավաքվել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ` պահանջելով վերանայել տաքսի ծառայություն իրականացնելու համար լիցենզիայի պահանջը, որը նախատեսում է դեղին պետհամարանիշ և սակաչափ ունենալու պարտադիր պահանջ: 

2013- Լեռնային Ղարաբաղում գործարկվել է երրորդ սերնդի շարժական ինտերնետային ցանցը։

2016- Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատարանը երկու ամսով կալանավորել է «Նոր Հայաստան» քաղաքական շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:

2017- 64 կողմ և 31 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը ընդունել է կառավարության գործունեության ծրագիրն առաջիկա 5 տարիների համար: Դեմ են քվեարկել ընդդիմադիր «Ելք» ու «Ծառուկյան» դաշինքները:

2021-ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները. «Հայաստան» դաշինք – 21,04 %,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 53,92 %, «Պատիվ ունեմ» դաշինք – 5,23 %:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

217 մ.թ.ա.-Ռաֆինի ճակատամարտում Պտոլոմեյ 4-րդի բանակաը ջախջախել է Անտիոք 3-րդի բանակին:

168 մ.թ.ա.- հռոմեական զորքերը ջախջախել են մակեդոնական զորքերին:

431– բյուզանդիայի Թեոդոսիոս Բ Փոքր կայսրի հրամանով Եփեսոս քաղաքում գումարվել է Եփեսոսի երրորդ տիեզերական ժողովը:

1527-վախճանվել է իտալացի քաղաքական գործիչ և մտածող Նիկկոլո Մաքիավելին:

1671-Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռեչ-Պոսպոլիտային:

1675-անգլիայի թագավոր Կարի 2-րդը հիմնադրել է Գրինվիչի աստղադիտարանը:

1815-Վաթերլոոում կրած պարտությունից հետո Նապոլեոն Բոնապարտը վերջին անգամ հրաժարվել է գահից:

1889-Եվրոպայում առաջին անգամ Գերմանիան սահմանել է ծերության թոշակ:

1907-ծնվել է ռուս խորհրդային գրող Անդրեյ Նեկրասովը:

1915-առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրիայի և Գերմանիայի դաշնակից զորքերը գրավել են Լվովը:

1940-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիան ստորագրել է կապիտուլացիայի ակտ Գերմանիայի հանդեպ:

1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիան հարձակվեց է ԽՍՀՄ-ի վրա և սկսվել է Հայրենական մեծ պատերազմը:

1944- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է խորհրդային զորքերի Բելոռուսական օպերացիան:

1947– ծնվել է ռուս դերասանուհի Նատալյա Վառլեյը («Կովկասի գերուհին»):

1949– ծնվել է ամերիկացի դերասանուհի, ամենաշատ Օսկարի և Ոսկե Գլոբուսի ներկայացված դերասանուհի Մերիլ Սթրիփը:

1960-պաշտոնապես խզվել են ԽՍՍՀ-ի և Չինաստանի կապերը, որի պատճառը եղել է Խրուշչովի կողմից Մաո Ցզեդունին ստալինիստ անվանելը:

1978-հայտնաբերվել է Պլուտոնի արբանյակ Հարոնը:

1986-Արգենտինա-Անգլիա աշխարհի խաղերի եզրափակիչում Դիեգո Մարադոնան հաղթանակ է բերել Արգենտինային շնորհիվ իր ձեռով խփած գոլի, որը նա ինքը համարել է աստծո ձեռքի և հարյուրամյակի գոլ: 

2002- արևմտյան Իրանում տեղի ունեցած ըստ Ռիխտերի սանդղակի 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից զոհվել է ավելի քան 260 մարդ: 

2022 —Աֆղանստանում տեղի ունեցած 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհ է դարձել մոտ 1000 մարդ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular