ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշի նյանն անակնկալ փոխել է փակ նիստի օրակարգը, ինչ են քննարկել. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստին, որը վարել է ինքը, կուսակիցների համար անակնկալ փոխել է քննարկման օրակարգը։ Նախապես պայմանավորված են եղել՝ քննարկել առողջապահական հարցեր, սակայն նիստի սկզբում Փաշինյանն առաջարկել է քննարկել Հայաստանի արտաքին քաղաքական տեսլականը՝ Եվրոպա՞, Ռուսաստա՞ն, թե՞ տարածաշրջանային զարգացումներ՝ «Ռուսաստան-Իրան-Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան» ֆորմատով։ Եվ հիմնավոր բացատրություն չի տվել, թե ինչու են շեղվում օրակարգից։ Շատերը սկսել են ենթադրություններ անել, վարկածներ քննարկել։

Երեկ էլ ԱԺ ամբիոնը գրաված արեւմտամետներն ու սորոսականներն իշխանություններից պահանջում էին ԵՄ-ին անդամակցության հարցը դնել հանրաքվեի։ ՔՊ-ականները կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտաքին քաղաքական կողմնորոշման վերաբերյալ այս փակ քննարկումները վերսկսելով՝ փորձում է կրկին ակտիվացնել այն թեզերը, թե Հայաստանը չպետք է շտապի ԵՄ անդամության հարցում։

Բայց, ի վերջո, կատարելով արեւմտամետների պահանջը՝ կարդարանա, որ ոչ թե իշխանությունն է Ռուսաստանից պոկվում, այլ Արեւմուտքի գիրկը նետվելու որոշումը կայացրել է հայ ժողովուրդը՝ հանրաքվեով։ Իսկ նախօրեի նիստում ՔՊ-ականների մոտ 90 տոկոսը պնդել է, որ Հայաստանի զարգացումը պատկերացնում են տարածաշրջանային ֆորմատում, պետք չէ շտապել ԵՄ անդամության հայտ ներկայացնելու հարցում։ Մի քանի հոգի են միայն կողմ արտահայտվել՝ Վահագն Ալեքսանյանը, Հայկ Կոնջորյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, ում ամուսինը ՀՀ ԱԳՆ աշխատակազմի գլխավոր քարտուղարն է։ Ինքը՝ Փաշինյանը, լռել է, կարծիք չի հայտնել։

Մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular