ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ անդամության հայտի հարցով լսումների նպատակը հանրությանը իշխանության հեռացման օրակարգից շեղելն է․ «Հայաստան» խմբակցություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«ԱԺ-ում ընդդիմադիր ֆրակցիաների կողմից հրավիրված «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» թեմայով արտահերթ նիստին ՔՊ-ն, հերթական անգամ խախտելով Սահմանադրությունը, հրաժարվեց մասնակցել, փոխարենը ԱԺ քննարկման օրակարգ բերեց «Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» լսումներ անցկացնելու հարցը:

Մեր կարծիքով, այս հարցը ներկայումս օրակարգ բերելը խիստ արհեստական է, աշխարհաքաղաքական իրողություններից կտրված և ներքաղաքական իմաստով՝ կեղծ։ Այն նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը գործող իշխանությունների հեռացման իրական օրակարգից:

Կարծում ենք, որ իշխանությունների կողմից այս օրակարգն առաջ բերելու  իրական նպատակը  Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման հարցն է, որը կարող է զուգորդվել Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցի վերաբերյալ հանրաքվեով: Սա արվում է այն պարզ պատճառով, որ ԵՄ անդամակցության քողի տակ  անցկացվող Սահմանադրության փոփոխություններով բավարարեն թուրք-ադրբեջանական հերթական պահանջը։

Իշխանությունները և նախագծի հեղինակները նախևառաջ պետք է ազնվորեն հանրությանը իրազեկեն և պատասխանեն հետևյալ հարցին՝ արդյոք ՀՀ-ն պե՞տք է դուրս գա ԵԱՏՄ-ից՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն առաջին հերթին մաքսային միություն է։ Նկատի ունենալով ՀՀ ձևավորված առևտրատնտեսական հարաբերությունները, տնտեսության և արտաքին առևտրի կառուցվածքը, նման քայլը կարող է խիստ վնասակար լինել Հայաստանի տնտեսության համար:

ԵՄ անդամակցության հարցը կարող է լուծվել բացառապես ԵՄ-Հայաստան բանակցություններում ձեռք բերված համապատասխան փոխադարձ համաձայնությունների միջոցով։ Հանրաքվեի միջոցով անդամակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ ԵՄ կողմից դրական արձագանքի հնարավոր բացակայությունը լրջագույն հարված կլինի երկրի հեղինակությանը։ Պատահական չէ, որ ԵՄ անդամակցության թեկնածու ԱՊՀ նախկին պետությունները՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, հայտ ներկայացնելու համար հանրաքվեներ չեն անցկացրել։

Այսօրինակ նախաձեռնություններով իշխանությունը շարունակելու է պառակտումը հասարակության մեջ՝ բերելով նոր բաժանումների՝ հակառուսական, հակաեվրոպական պիտակավորումներով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular