ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում սննդամթերքի գներն աճել են 2 տոկոսով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում 2017 թվականի ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է սննդամթերքի 2 տոկոս գնաճ, ինչը հիմնականում մրգի, ձկնամթերքի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 3.4-8.0% գնաճի արդյունք է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 28.0%, իսկ 2017թ. մարտի համեմատ` 8.0% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. ապրիլին մարտի համեմատ բանջարեղենի գներն աճել են 0.5-12.8%-ով, այդ թվում` գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 8.3%-ով: 2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 23.6%, իսկ 2017թ. մարտի համեմատ՝ 6.3% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. ապրիլին մարտի համեմատ ձկնամթերքի գներն աճել են 2.9-11.4%-ով, այդ թվում` գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդանում: Մայրա քաղաքում ձկնամթերքի գներն աճել են 5.7%-ով: Մրգի ապրանքախմբում 2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 22.2%, իսկ 2017թ. մարտի համեմատ`3.4% գնաճ:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2017թ. ապրիլին մարտի համեմատ մրգի գներն աճել են 0.8-7.7%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել Իջևանում), իսկ 2-ում գրանցվել է 0.8-0.1% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 4.1%-ով: Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.9%, իսկ 2017թ. մարտի համեմատ 1.2% գնաճ: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2017թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է մսամթերքի 0.1-2.4% գնաճ (համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է Վաղարշապատում), իսկ մեկում՝ 0.3% գնանկում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 1.2%-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ գրանցվել է 15.6%, իսկ 2017թ. մարտի համեմատ 0.5% գնաճ: Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2017թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 0.2-2.4% գնաճ, (մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գինն աճել է 0.5%-ով), մեկում՝ 0.4% գնանկում, իսկ մյուս 4-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017թ. ապրիլին 2016թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 2.2%, իսկ 2017թ. մարտի համեմատ՝ 0.3% գնաճ: 2017թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ալկոհոլ ային խմիչքի՝ 0.3%, սուրճի, թեյի և կակաոյի՝ 0.4%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0.7% գնաճ (կապված ծխախոտային արտադրատեսակների 1.8% թանկացման հետ), իսկ հրուշակեղենի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular