ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպական միության և Վրաստանի պաշտոնատար անձանց փոխադարձ այցերը հնարավոր է արգելվեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կապակցությամբ Եվրոպական միությունը մտադիր է քննարկել այդ երկրի հետ հարաբերություններում բարձրաստիճան պաշտոնյաների երկկողմ այցելություններն արգելելու հարցը:

Այդ մասին հայտնել է Euractiv կայքը:

Դրանում նշվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը չեղյալ հայտարարելուց բացի, ԵՄ-ն նախատեսում է դադարեցնել երկկողմ հանդիպումներն ու քննարկումները տարբեր վայրերում, ասոցացման համաձայնագրով նախատեսված համատեղ միջոցառումները, կառավարության կողմից ներկայացված ծրագրերի ֆինանսավորումը, ինչպես նաև կասեցնել իրավական ընթացակարգերը։

Միաժամանակ հաղորդվում է, որ օրակարգում է Վրաստանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ սահմանափակումների կիրառումը։

Այդ միջոցները կքննարկվեն Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հունիսի 24-ին նախատեսված հավաքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular