ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բեյրութում տրվել է «Ճանաչել, պաշտպանել, իրագործել» ծրագրի մեկնարկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լիբանանում մայիսի 2-ին տրվեց «Կարիտաս Ավստրիա», «Կարիտաս Լիբանան» և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարարակական կազմակերպությունների կողմից, ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Ճանաչել, պաշտպանել, իրագործել» խորագրով ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ծրագիրը նախատեսում է տարաբնույթ աջակցություն Սիրիայից Հայաստան և Լիբանան տե ղափոխված հայ ընտանիքներին։ Հայաստանում այն ուղղված է լինելու ինտեգրման դյուրացմանը, իսկ Լիբանանում՝ իրավական կեցության և աշխատանքի ապահովմանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը ներկա էին Լիբանաում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Տանն Կիլիկիո Կաթողիկէ եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ և «Հայկական Կարիտասի» նախագահ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Տանն Կիլիկիո Կաթողիկէ եկեղեցու Լիբանանի թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը, «Կարիտաս Լիբանանի» նախագահ Հայր Փոլ Քարամը, «Կարիտաս Ավստրիայի» ներկայացուցիչ Ռոբերտ Մոսբրուգգերը, Լիբանանում Ավստրիայի դեսպան Մարիան Ալեքսանդեր Վրբան, Լիբանանում Եվրամիության պատվիրակության  փոխդեսպան Ջուլիա Կոխը։

Իր ելույթում դեսպան Սամվել Մկրտչյանը գնահատանքով խոսեց «Կարիտաս» կառույցների երկարատև մարդասիրական գործունեության մասին՝ ողջունելով երեք երկրների ներգրավմամբ և ԵՄ հովանավորությամբ նման ծրագրի իրականացումը։

«Ցավոք սրտի, Մերձավորարևելյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում շարունակվող պատերազմների հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են իրենց բնակավայրերից, կորցրել ունեցվածքը և հայտնվել տարբեր երկրներում փախստականների կամ միգրանտների կարգավիճակով։ Սիրիայի հայ համայնքի անդամները ևս անմանս չեն մնացել այդ ողբերգական իրադարձություններից։ Ներկայումս նրանք առնչվում են տարբեր խնդիրների ինչպես Հայաստանում, այնպես էլ Լիբանանում և կարիք ունեն կանոնակարգված աջակցության՝ իրենց վերագտնելու և կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար» - իր ելույթում նշեց դեսպան Մկրտչյանը։

 Դեսպանը նաև խորհրդանշական համարեց Հայաստան֊Լիբանան֊Ավստրիա եռակողմ համագործակցության ձևաչափը՝ անդրադարձ կատարելով երեք ժողովուրդների բազմադարյա առնչություններին։

Մյուս մասնակիցները ևս մեծ գոհունակությամբ խոսեցին ծրագրի մասին՝ հաջողություն մաղթելով դրա կազմակերպիչներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular