Կանանց ամբnխը ծեծի է ենթարկել դպրnցականներին (տեսանյութ)
ՎԻԴԵՈՎոլգոգրադում կանանց ամբոխը ծեծի է ենթարկել դեռահասներին․ հարձակվողները հարբած են եղել, գրում են համացանցում։
Տուժած 15-ամյա Անյայի (անունը փոխված է) հայրը RT-ին պատմել է, որ նա խմբով քայլելիս ևինչ-որ բան նկարահանելիս է եղել հեռախոսով։
Կանայք մուտքի մոտ կանգնած վիճելիս են եղել։ Նրանք մտածել են, թե դեռահասները նկարահանում են իրենց։ Անյան առաջին հարվածն է ստացել։
«Բռնել են նրա մազերից ու ջարդել ամբողջ դեմքը։ Ընկերներից բոլորը վախեցել ու փախել են։ Այս տղան մնացել է (տեսանյութում ծեծվում է). Նա այս կանանց վրա պղպեղ է ցողել, այն լցվել է նաև դստերս վրա»,- պատմել է տղամարդը:
Նրա խոսքով՝ Անյան հիմա շատ անհանգստացած է, քանի որ շուտով ավարտական է, և «ամբողջ դեմքը ջարդված է»։ Դատելով կադրերից՝ երիտասարդին դեմքին են նաև ոտքով հարվածել։
Տեսանյութն այստեղ