ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիր շարժման «տանը կռիվ է ընկել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդդիմադիր շարժման «տանը կռիվ է ընկել». չեն կարողանում կիսել, թե ո՞վ է մեղավոր շարժման տապալման համար։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աչքի ընկնող դեմքերից մեկը՝ Սուրեն Պետրոսյանը, հայտարարել է, թե ասուլիս է տալու և ներկայացնելու է իր հետ կապված դեպքի բոլոր մանրամասները։

Պետրոսյանը հայտարարել է, թե երբ շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում, մեղավորներ նաև հակահերոսներ են պետք՝ այս կերպ ակնարկելով, որ ընդդիմադիր շարժումը մարում է և ձախողվել է, իսկ իրենից փորձում են մեղավոր կերտել։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին ոստիկանության հետ բախումների ժամանակ Պետրոսյանն անհետացել էր, Բագրատ Սրբազանը հայտարարել էր, թե Սուրենին առևանգել են։

Երկու օր անց Սուրեն Պետրոսյանը հայտնվել էր, ապա գրառում էր արել, թե իր հետ որևէ պայմանավորվածություն չի կարող լինել։ Ըստ երևույթին ընդդիմության մեջ շշուկներ էին տարածվում, թե դա մշակման է ենթարկվել ԱԱԾ-ի կողմից։

Մինչ վերջերս Պետրոսյանը գտնվում էր արտերկրում։ Բագրատ Սրբազանը նախօրեին ասուլիս է տվել, անդրադարձել Սուրեն Պետրոսյանի հետ կապված միջադեպին, հայտարարել, թե շատ հարցեր ունեն Սուրեն Պետրոսյանին, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել և հարցերի պատասխաներից հետո որոշելու են, թե հետագա ճանապարհը միասին անցնում են, թե՝ ոչ։

Դատելով Սուրեն Պետրոսյանի արձագանքից՝ ընդդիմադիր շարժման մեջ պառակտումը բավական խորն է և միասին ճանապարհ անցնելու որևէ ցանկություն չունեն։

Օֆելյա Մնացականյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular