ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսպանիայի Մալագա քաղաքում բացվեց ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մալագայում մայիսի 3-ին հանդիսավոր կերպով բացվեց ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:    

Արարողության ներկաների թվում էր Մալագայի քաղաքապետ Ֆրանսիսկո դե լա Տոռեն, Մալագայում ԻԹ Կառավարության պատվիրակ Միգել Բրիոնեսը, Մալագայում գործող հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայտնի քաղաքական գործիչներ, գործարարներ, մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Իսպանիայում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Շնորհք աբեղա Սարգսյանը:       

Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցն իր ողջույնի խոսքում շնորհավորեց ներկաներին Մալագայում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման առթիվ՝ այն համարելով ևս մեկ կարևոր ձեռքբերում հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղությամբ: Երախտիքի խոսքեր հնչեցին նաև քաղաքային իշխանությունների հասցեին՝ Մալագայում տասնամյակներ շարունակ բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ հյուրընկալ վերաբերմունքի, նրանց հուզող խնդիրների նկատմամբ անտարբեր չմնալու և ցուցաբերվող շարունակական աջակցության համար: Այս համատեքստում կարևորվեց անցած տարի Մալագայի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունումը:

Մալագայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ալբերտո Բենիտո Գարսիան, իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար և շեշտեց, որ իր համար իսկապես պատիվ է լինել Հայաստանի ներկայացուցիչն Իսպանիայի այդ հատվածում: Հավելեց, որ իր պարտականությունները կատարելու է ամենայն պատասխանատվությամբ և մեծ հետաքրքրվածությամբ:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև քաղաքապետ Ֆրանսիսկո դե լա Տոռեն և Մալագայում ԻԹ Կառավարության պատվիրակ Միգել Բրիոնեսը, ովքեր հայտնեցին իրենց պտրաստակամությունը՝ սատարել հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև՝ պատվո հյուպատոսության գործունեությանը:       

Բացման արարողությանը նվիրված ընդունելությունը տեղի ունեցավ քաղաքի պատմական Սուրբ Կատալինա ամրոցում, որին ներկա էին շուրջ 200 հրավիրյալներ: Միջոցառմանը լայնորեն անդրադարձ եղավ նաև տեղական ԶԼՄ-ներում, որոնց ներկայացուցիչները նույնպես հրավիրված էին արարողությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular