ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անիվային հրետանու վերելքը. Ինչպես է պատերազմն Ուկրաինայում փոխում ինքնագնաց հրետանային համակարգերի զարգացումը աշխարհում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անօդաչու թռչող սարքերով և ճշգրիտ կառավարվող զինամթերքով մարտադաշտի հագեցվածությունը հատկապես հրատապ է դարձնում հրետանու անձնակազմի գոյատևման հարցը։ Ուստի հրետանին պետք է լինի շարժական և շատ արագ տեղաշարժվի, որպեսզի հարվածի ու դիրքը փոխի առանց պատասխան հարված ստանալու, գրում է focus.ua-ն։

Ֆրանսիացի ինժեներները մի պարզ գաղափար ունեին. վերցնում ենք մի մեծ հաուբից, դնում այն բեռնատարի վրա, և ստանում ինքնագնաց հրետանի համեմատաբար էժան գնով։ Նման անիվավոր հաուբիցներն այնքան արդյունավետություն են ցույց տվել ուկրաինական մարտադաշտում, որ արևմտյան բանակները սկսել են նոր հայացքով նեյել այդ հայեցակարգին:

Հունիսի 17-ից Փարիզում մեկնարկել է Eurosatory սպառազինությունների ցուցահանդեսը։ Այնտեղ ուշադրության կենտրոնում են այն շարժական մեքենաները, որոնք կարող են գոյատևել անօդաչու սարքերով հագեցած մարտադաշտում:

«Անիվավոր հաուբիցի հանդգնությունը նրա առավելագույն արդյունավետությունն է: Դուք ոչինչ չեք զոհաբերում կրակի ուժի, արագության, ճշգրտության և հեռահարության առումով, և դուք ունեք բեռնատար, որը որոշակիորեն զրահապատ լինելով ունակ է արագ մանևրելու, որը նրան դժվար խոցելի է դարձնում»,-  հայտարարել է ցուցահանդեսի ղեկավար Շառլ Բոդուենը։

Վերլուծաբանները կարծում են, որ Ուկրաինան է ձևավորել բանավեճ թրթուրավոր և անիվավոր ինքնագնաց հրետանային համակարգերի հարցով։ Elbit Systems-ը, օրինակ, նշում է, որ ռուս-ուկրաինական պատերազմն ընդգծել է մարտադաշտում շարժունակության կրիտիկականությունը։ «Կեսար» կամ «Ատմոս» ինքնագնաց հաուբիցները կարող են տեղաշարժվել, մի քանի արկ կրակել և փախչել: Ֆինլանդիան նույնպես նշել է այդ մանրևնականության  անհրաժեշտությանը: Տեղական Patria ընկերությունը կստեղծի անիվավոր 155 մմ-ոց ինքնագնաց հաուցից։

Անօդաչուների մեծ քանակությունը նշանակում է, որ Ուկրաինայում հրետանային մարտական անձնակազմները պետք է քողարկեն իրենց դիրքերը կամ հեռանան կրակից անմիջապես հետո, որպեսի խուսափեն պատասխան հարվածներից։ Ապագայում հրետանին թաքցնելն էլ ավելի դժվար կլինի, կարծում է ԱՄՆ բանակի գեներալ Ջեյմս Ռեյնին։

Eurosatory-ի ցուցահանդեսը ներկայացրել է հրետանու առնվազն 10 արտադրող, դա ավելին է, քան 2022 թվականին: Ըստ Բոդուինի,  թնդանոթները և հրթիռային հրետանին ամենապահանջված ցուցանմուշներն են: «Ուկրաինայի հակամարտությունից առաջ աշխարհի շատ հրետանավորներ հավատում էին, որ բարձր ինտենսիվության պատերազմի միակ լուրջ զենքը ինքնագնաց թրթուրավոր հրետանային համակարգերն են: Ուկրաինայում հակամարտությունը ցույց տվեց, որ, ընդհակառակը, Caesar անիվային ինքնագնաց հրետանային համակարգը ոչ միայն իդեալական է բարձր ինտենսիվության պատերազմի համար, այլ նաև ունի լավագույն կրակի վարման հնարավորություն, համեմատած այլ տեսակի հաուբիցների հետ»,- ասել է KNDS ընկերության ներկայացուցիչը: Բացի մանևրելու հնարավորությունից, անիվավոր ինքնագնաց հաուբիցները  տնտեսապես են ավելի ձեռնտու: ԱՄՆ-ում և Եվրոպայում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ հնարավոր է խնայել մինչև 30% գումար նման հաուբիցների  պահպանման ծախսերի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular