ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաց լեզու» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 32 տոկոսը, իսկ 20 միավոր ոչ ոք չի հավաքել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 11-ից մեկնարկել է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը։ Քննական առաջին օրը, «Քիմիա»-ից բացի, դիմորդները քննություն են հանձնել «Ռուսաց լեզու» առարկայից։

Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին հայտնեցին, որ «Ռուսաց լեզու» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 259 դիմորդ, քննությանը մասնակցել է 250-ը, միջին միավորը եղել է 9․57-ը, դրական միավորի շեմը չի հաղթահարել 82 հոգի կամ մասնակիցների 32․8 տոկոսը։ 18-20 միավոր հավաքել է 3 հոգի կամ մասնակիցների 1․2 տոկոսը։

Այդ թվում՝ 18-18․75 միավոր հավաքել է 3 դիմորդ, իսկ 19-19․75 և 20 միավոր ոչ ոք չի հավաքել։

2023 և 2024 թթ․միասնական քննությունների արդյունքների համեմատությունից պարզ է դառնում, որ 2023թ․ առաջին փուլում նշված առարկայից քննություն է հանձնել 129 դիմորդ, երկրորդ փուլում՝ 279։ Իսկ 2024թ․ առաջին փուլին մասնակցել է՝ 141, երկրորդին՝ 250 հոգի:

7․5-ից ցածր միավոր 2023թ․ առաջին փուլում հավաքել է՝ 38, երկրորդ փուլում՝ 59 դիմորդ։ 2024թ․ առաջին և երկրորդ փուլերում, համապատասխանաբար՝ 38 և 82 հոգի։

18-20 միավոր 2023թ․ առաջին փուլում հավաքել է 2, երկրորդ փուլում՝ 3 դիմորդ։ 2024թ․ առաջին և երկրորդ փուլերի պատկերը նույնն է․ 3 դիմորդ հավաքել է 18-18․75 միավոր։

Ընդգծենք, որ 2023թ․ կրկին 19-19.75 և 20 միավոր ոչ ոք չի ստացել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular