ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ն Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկը․ Հակոբ Արշակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինցզյանի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Հունիսի 19-ին ԱԺ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շոկրատ Զաքիրի հետ:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկը, որն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում: ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հայ-չինական առևտրատնտեսական համագործակցությունը զարգանում է մեծ տեմպերով: Քննարկվել են ճանապարհաշինության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ համագործակցության արդյունավետությանը վերաբերող հարցեր:

ԱԺ փոխնախագահը ողջունել է ՉԺՀ-ի ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասի զարգացման գործում, ինչը դրական ազդեցություն ունի նաև մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա: Նա ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում «Մեկ Չինաստան» սկզբունքին: Արձանագրվել է, որ չինական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող ենթակառուցվածքային, այդ թվում՝ ինչպես միջազգային մրցութային, այնպես էլ ներդրումային ծրագրերին: Չինական ընկերություններն ակտիվ ներգրավված են ՀՀ-ում իրականցվող խոշոր նախագծերում, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի և Կապսի ջրամբարի շինարարությունը:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, այն ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի մասն է: Երկուստեք ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» ու «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությունների կարևորությունն ու վեր հանվել դրանց ընդհանուր կետերը:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել իր մասնակցությունը բազմակողմ համագործակցության տարածաշրջանային կառույցներում: Այս տեսանկյունից առանձնացվել է Շանհայի կազմակերպության շրջանակում համագործակցության որակական զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկայացվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման և սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն: Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի: Միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հարգումը կարևոր հիմք են այն հաստատելու համար»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

Խոսելով մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին՝ նա նշել է, որ Չինաստանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը, ինչպես նաև արտաքին հարաբերություններում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը:

Շոկրատ Զաքիրն իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում վերջերս տեղի ունեցած բնական աղետի կապակցությամբ և Չինաստանի աջակցությունն է հայտնել աղետի գոտու վերականգնման հարցում: Համաչինական ժողովի նախագահի տեղակալը կարևորել է Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ հավելյալ ջանքեր կգործադրվեն առկա հարաբերություններն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև բարեկամական կապերը, մշակութային և հոգևոր արժեքները, պետությունների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular