ԵԽԽՎ պատգամավորը կոչ է արել Թուրքիային կիրականացնել ՄԻԵԴ-ի վճիռները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Թուրքիայի գծով զեկուցող Ստեֆան Շենաքն անդրադարձել է Թուրքիայում անազատության մեջ գտնվող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և գործարար Օսման Քավալայի դատական պրոցեսներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա ընդգծել է, որ պետք է կյանքի կոչվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից նրանց ազատ արձակաման մասին կայացված վճիռը: Նման հայտարարությամբ Շենաքը հանդես է եկել Անկարայում և Ստամբուլում ունեցած հանդիպուների ընթացքում:
Թուրքական մեդիայում տարածվող լուրերում նշվում է, որ ԵԽԽՎ-ում Թուրքիայի գծով զեկուցողը կրկնել է իր զգուշացումը՝ Դեմիրթաշին և Քավալային ազատ արձակելու մասին:
Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 3-ին Եվրախորհրդարանի (ԵԽ) նախարարների կոմիտեն որոշել էր Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել 2013-ին Ստամբուլի Գեզի այգում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ձերբակալված Քավալային և Դեմիրթաշին ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու համար։
Նշվել էր նաև, որ դրանց ի կատար չածման պարագայում Թուրքիան կարող է դուրս թողնվել ԵԽ-ից:
Թուրքիայի ԱԳՆ-ն էլ «դատական համակարգին միջամտություն» էր որակել այդ որոշումը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել, որ ԵՄ որոշումներն իրենց համար առ ոչնիչ են և վեր չեն Թուրքիայի դատական իշխանության որոշումներից։