ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունները քննադատողները ենթարկվել են հետապնդումների

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

«Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2024» զեկույցը, որում անդրադարձ է կատարվել ինչպես Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված գործողություններին, այնպես էլ Ադրբեջանում տիրող բռնատիրական վարչաձևին՝ քաղաքական և քաղաքացիական ազատությունների ցուցանիշով 100 հնարավորից գնահատելով ընդամենը 7 և դասելով անազատ երկրների ցանկին։
 
Զեկույցում արձանագրված է, որ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի պայմաններում իշխանությունը շարունակում է մեծապես կենտրոնացված մնալ Իլհամ Ալիևի, ով նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003 թվականից, և նրա մեծ ընտանիքի ձեռքում: Կոռուպցիան համատարած է, և ֆորմալ քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիների հալածանքների պատճառով: Վերջին տարիներին իշխանությունները լայնածավալ ճնշումներ են գործադրել քաղաքացիական ազատությունների դեմ՝ բռնություններ կիրառելով քաղաքական ակտիվիստների, անկախ լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունները քննադատողները ևս ենթարկվել են հետապնդումների։ Զուգահեռաբար օրենսդրական բարդություններ են հարուցվում քաղաքական նոր կուսակցությունների ձևավորման հարցում։
 
Զեկույցը զրոյական է գնահատում ներկայիս կառավարության ղեկավարի և ամբողջ կառավարության կազմի, ինչպես նաև օրենսդիր մարմնի ընտրությունը ազատ և արդար ընտրությունների միջոցով։ Բացի այդ նույնկերպ զրոյական է նաև ընտրական օրենքների և ընտրությունների կառավարման համապատասխան մարմինների կողմից դրանց անաչառ կիրառումը։ Զեկույցն անհնար է համարում ընդդիմության հնարավորությունը մեծացնելու իր աջակցությունը կամ ընտրությունների միջոցով իշխանություն ստանալը։ Հետևապես՝ Ադրբեջանում քաղաքական միջավայրը ոչ բազմակարծիք է, ոչ մրցակցային։
 
Զեկույցում հատուկ անդրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի երկարատև շրջափակումից հանգեցրել էր հումանիտար ճգնաժամի և որ ադրբեջանական ուժերը սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունից հետո տեղի ունեցած զարգացումները ստիպեցին գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությանը փախչել Հայաստան։
 
Զեկույցը հարցադրում է կատարում «Արդյո՞ք կառավարությունը կամ իշխող ուժը միտումնավոր է փոխում երկրի կամ տարածքի էթնիկական կազմը, որպեսզի ոչնչացնի մշակույթը կամ թեքի քաղաքական հավասարակշռությունը մեկ այլ խմբի օգտին», որին ի պատասխան արձանագրվում է, որ «[Ադրբեջանի] Կառավարությունը մշակել է ծայրահեղ թշնամական քաղաքականություն էթնիկ հայերի նկատմամբ՝ կրթական, մշակութային, քաղաքական և ռազմական բաղադրիչներով՝ կապված 1994 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն ապահովելու իր ջանքերի հետ: 2022 թ․ դեկտեմբերին այս ջանքերը հանգեցրին Լաչինի միջանցքի շրջափակմանը, միակ ճանապարհի, որը Լեռնային Ղարաբաղը կապում էր Հայաստանի և մնացած աշխարհի հետ։ Շրջափակումը նախաձեռնել են ադրբեջանցիները, ովքեր իբր բնապահպան ակտիվիստներ են, սակայն լայնորեն ենթադրվում էր, որ նրանք կապեր ունեն Ադրբեջանի կառավարության հետ:

Դա հանգեցրեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի, որի հետևանքով էթնիկ հայ բնակչությունը բախվեց սննդի և դեղորայքի խիստ պակասի, ինչպես նաև տարածքից դուրս նրանց տեղաշարժի սահմանափակումներին»:
 
Նման և այլ բազմաթիվ անօրինություններն ու սահմանափակումները, բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության տարածաշրջանային օջախի։
 
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային հանրությունը պետք է ի գիտություն ընդունի Ադրբեջանի հարաբերություններ կառուցելիս։ Թեև կազմակերպությունը հստակորեն արձանագրում է այն բոլոր գործողությունները, որ Ադրբեջանն իրականացրել է Լեռնային Ղարաբաղում, սակայն անհրաժեշտ է առավել առարկայական բնութագրել դրանք՝ որպես ցեղասպանական արարքներ՝ համապատասխան հետևանքներով և պատասխանատվության ամբողջական և ճկուն մեխանիզմներով»։ 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular