ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է միջին մասնագիտական կրթության ոլորտում հայ- չինական համագործակցությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարի տեղակալ տիկին Ճան Իճընի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Չինաստանի հետ Հայաստանը կրթական համագործակցության արդյունավետ փորձ է կուտակել, մասնավորապես երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին զարգացում են ապրում: Այս համատեքստում նախարարն ընդգծել է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման նախագիծը՝ վստահություն հայտնելով, որ այն երկկողմ կրթական հարաբերություններին նո ր որակ կհաղորդի, միաժամանակ նպաստելով կրթության մյուս բնագավառներում համագործակցության զարգացմանը: ԿԳ նախարարը նշել է, որ նոր ուղղություն կարող է լինել միջին մասնագիտական կրթության ոլորտում հայ-չինական համագործակցության խորացումը: 

Չինական պատվիրակության ղեկավարը հատուկ ընդգծել է, որ Չինաստանում մեծ տարածում ունի միջին մասնագիտական կրթությունը, որը պետության կողմից դիտվում է սոցիալական ապահովության կարևոր երաշխիք: Հյուրի խոսքով՝ տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում աշխատողները հիմնականում միջին որակավորում ունեցող մասնագետներ և վարպետներ են, բուհերում սովորողների մեջ նույնպես մեծաթիվ են ՄԿՈՒ ոլորտի կադրերը, ովքեր, աշխատաշուկայի պահանջներից ելնելով, հետագայում կրթությունը շարունակում են բարձրագույն ուսումնական հաստատություններում: Պատվիրակության կազմում ընդգրկված Շանհայի քաղաքապետարանի ներկայացուցիչը ԿԳ նախարարին ներկայացրել է Շանհայ քաղաքի կրթական համակարգը՝ նշելով, որ այնտեղ ևս մեծ տեղ են գրավում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները: Չինական պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ կարևորում են 2021 թվականին մասնագիտությունների միջազգային մրցույթի անցկացումը Շանհայում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular