Կարծիք. Ամերիկամետ Հայաստանն այս տարածաշրջանում չի գոյատևի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրականությունն այն է, որ այս պահին Հարավային Կովկասում միակ ամերիկամետ պետությունը Հայաստանն է։ Վրաստանը փորձում է հիմնարար կապեր հաստատել Չինաստանի հետ, Ադրբեջանը Թուրքիայի հետ, իսկ ինքը՝ Թուրքիան, աստիճանաբար շարժվում է դեպի BRICS։ Միաժամանակ Իրանը մնում է ծայրահեղ հակաամերիկյան, ինչպես և Ռուսաստանը։ Տարածաշրջանային նման դասավորվածություն է ներկայացրել հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, գրում է eadaily.com-ը։
Կկարողանա՞ Միացյալ Նահանգները Հայաստանի միջոցով ամրապնդել իր ազդեցությունը տարածաշրջանում, հարցնում է վերլուծաբանը նշելով, որ յուրաքանչյուր ողջամիտ մարդ ունի այն զգացումը, որ դա անիրատեսական է, անհնար է և չի արվելու։
«Ամերիկան առաջին հերթին չի վատնի իր ջանքերը, նրանք կարող են Հայաստանը վերածել նոր Ուկրաինայի, բայց քանի որ Հայաստանն իր չափերով հավասար է Ուկրաինայի մեկ շրջանին, ապա այդ ամենը երկար չի տևի։ Ուստի մենք պետք է գիտակցենք մեր պատմական պատասխանատվությունը աշխարհաքաղաքական այս խաղերում։ Իսկ թե ինչ կարժենան այս մանևրները Հայաստանի համար, պարզ է՝ պետության կործանում»,- կարծիք է հայտնել քաղաքագետը։
Ըստ Միքայելյանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ այս ամբողջ գործընթացը, որ իրականացրել է թե՛ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձով, թե՛ Լեռնային Ղարաբաղի հանձնմամբ, կտապալվի։ Ամեն դեպքում, ամերիկամետ Հայաստանը այս տարածաշրջանում չի գոյատևի, քանի որ դա իրատեսական չէ, նշել է Միքայելյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը