ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար Հայաստան ժամանած Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության Բեյողլու շրջանի հայկական համայնքի վարչական և թաղային խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ Բեյողլու շրջանի հայկական եկեղեցիների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Տամատյանի և թաղային խորհրդի ատենապետ տիար Աքսել Թոփալյանի։

Հանդիպմանը, Հայր Սուրբը Նորին Սրբությանը ներկայացնելով ուխտավորներին, տեղեկություններ փոխանցեց Ստամբուլի Բեյողլու շրջանի հայկական համայնքի գործունեության մասին։

Իր օրհնությունը բերելով ուխտավոր հայորդիներին՝ Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ պոլսահայ համայնքի ամուր հավատքին, ծառայանվիրումին, եկեղեցասիրությանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ ունեցած անվերապահ սիրուն։ Այս առիթով Նորին Սրբությունը հորդորեց պոլսահայ ուխտավորներին նույն նախանձախնդրությամբ զորացնել իրենց հավատքն առ Աստված, սերն առ մայր Եկեղեցին և պահպանել ազգային ինքնության գիտակցությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular