ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը նոր հասարակություն է կերտում՝ անուղեղ և անհայրենիք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞, ո՛չ զոհվել են, որ ապրեն, կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանան, այդ փոփոխությունն է հիմա տեղի ունենում Հաայստանում»,-Սիսիանում ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ էության, այս վիճահարույց և զազրելի թեզն ապացուցում է այն, ինչ վաղուց հայտնի է։ Փաշինյանն ու իր թիմը 44-օրյա պատերազմից հետո նոր հասարակություն է կերտում՝ առաջ մղելով վտանգավոր նարատիվները և հանրությանը փորձելով իրենց տեսքով և նմանությամբ ստեղծել, այն է ընդամենը մեկ նախադասությամբ Փաշինյանը հարձակում է գործել հայոց ինքնության, ազգային բարոյական նկարագրի, Հայ առաքելական եկեղեցու դեմ, իսկ «կայֆավատ» լինելու նրա հորդորը, այն էլ ավագ դպրոցի աշակերտներին, վկայում է, որ սա բացարձակապես մեկանգամյա խոսույթ չէ, այլ ձևավորված քաղաքականություն, որը համառորեն առաջ է մղում գործող վարչախումբը։

Թերևս, միայն հենց նման խոսույթի և անբարոյականության տարածման միջոցով է, որ Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին կհաջողվի շարունակել իրենց ապիկար պաշտոնավարումը։ Իր այս արտահայտությամբ Փաշինյանը շարունակում է նաև նախկինում իր և կնոջ արած այն հայտարարությունները, թե 44-օրյա պատերազմի զոհերն անիմաստ էին։

Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ անում են հայկական ինքնության հիմքերը խարխլելու ուղղությամբ։

Մերի Գեղամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular