ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Հայաստանի առանցքային շրջանն է նախապատրաստում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կրկին հավաքել էր իր համախոհներին Հայաստանի Ազգային ժողովի մոտ։ Գուցե՞ դա նրա վերջին խոշոր ակցիան էր երկար դադարից առաջ։ Ուժայինները սկսել են հետապնդել նրա կողմնակիցներին և այդ ճանապարհին լուրջ դիմադրություն չունեն։ Գալստանյանի խոսքով ինքը պատրաստվում է շրջայցեր կատարել մարզերով, ուստի հիմա անհապաղ իշխանափոխության մասին խոսք չկա։

Զուգահեռաբար վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման կարևորության մասին, գրում է ng.ru-ն։

Ընդդիմության վիճակնն իսկապես աննախանձելի է: Խորհրդարանը գրոհելու անհաջող փորձից հետո կառավարությունը հակահարձակման է անցել։ Հիմնական հարվածը հասել է այն գործարարներին, ովքեր բացահայտորեն պաշտպանել են Գալստանյանին և Դաշնակցություն կուսակցությանը։ Հիշեցնենք, որ 16 տարի առաջ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դաժանորեն ճնշել էր իր իրավահաջորդի՝ Սերժ Սարգսյանի երկրի ղեկավար ընտրվելու դեմ բողոքի ցույցերը։

Զոհվել էր առնվազն 10 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել էր, իսկ Փաշինյանը որոշ ժամանակ անց բանտ էր ուղարկվել։ Իսկ հիմա ընդդիմության կողմից հրահրված բախումների ժամանակ խորհրդարանի մոտ ոչ ոք չի զոհվել, սակայն վիրավորվել է 101 մարդ։ 

Իսկ Փաշինյանը կրկին խոսել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին։ Այսպես, Սյունիքի մարզ կատարած եռօրյա այցի ժամանակ նա հայտարարել է, որ իր քաղաքական ընդդիմախոսները փորձում են այդ գործընթացը ներկայացնել որպես չարիք Հայաստանի համար, բայց իրականում սովորական քաղաքացիները դա են ուզում։ Ընդ որում Ադրբեջանը հույս ունի կառուցել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը դեպի Նախիջևան։ Շատ հայերի տեսանկյունից այս նախագիծը կարող է ճակատագրական լինել իրենց երկրի ապագայի համար։

«Ակնհայտ է, որ «Տավուշ՝ հանուն հայրենիքի» բողոքի շարժումը մարում է»,- ng.ru-ին ասել է Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը,- և այդ առումով Փաշինյանը որոշել է, որ ժամանակն է շարունակել սահմանի հաստատումն Ադրբեջանի հետ։ Բայց ընդհանուր առմամբ կառավարության վարկանիշը մնում է ցածր, և մարդիկ ոգևորված չեն սահմանազատումից: Բողոքի ակտիվության այս փուլն ավարտվում է, բայց կլինեն ուրիշները։ Ընդ որում չի կարելի բացառել, որ Սյունիքի մարզում սահմանի գծման հետ կապված բողոքի ակցիաներն ավելի ուժեղ կլինեն, քան Տավուշի մարզում»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular