ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարապետյանի հայտարարությունն ու երեսուն արծաթով ծախվածները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի հետ բանակցություններում Ռուսաստանը միշտ պաշտպանել է Հայաստանին։ Մոսկվա-Երևան տեսակամրջի ձևաչափով անցկացվող քննարկման ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Հայտարարությունը մեծ աժիոտաժ բարձրացրեց իշխանական և նրանից ֆինանսավորվող տելեգրամ ալիքներով. հասկանալի է, որ արևմտյան երաշխիքներով գոյություն քարշ տվող իշխանությունների համար Կարապետյանի հայտարարությունները մահացու են, սակայն անհասկանալի էր իշխանական սազանդարների դեր ստանձնած մի շարք անհատների նողկալի պահվածքը։

Այդ պերսոնաժներից մեկն, օրինակ, մեր տեղեկություններով, շուրջօրյա ռեժիմով Արշակ Կարապետյանի ոտքերն ընկած տարաբնույթ հարցերով դիմում և աջակցություն էր ստանում։ Այժմ, տեղավորվելով իշխանությունների համապատասխան տեղերում և հավանաբար լափամանից փշուրներ ստանալով նողկալի գրառումներ է տարածում իրեն փրկած անձնավորության հասցեին։

Երբ այսրոպեական շահը մարդիկ գերադասում են բարոյական արժեքներից մնում է զարմանալ արժեքների և բարոյականության այսպիսի դեգրադացիայից և ... հետևություններ անել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular