ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառված է. ՌԴ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառված է. այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Նա այդ մասին ասել է ի պատասխան լրագրողի դիտարկմանն առ այն, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Կիևի անդամակցությունը պայմանավորել էր պատերազմում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակով:

«Ուրեմն, սա երբեք տեղի չի ունենա: Հուսով եմ՝ պարոն Ստոլտենբերգը հասկանում է սա: Նա ինձնից լավ գիտի, թե ինչպես է նախապատրաստվել 2008 թվականի տխրահռչակ որոշումը, երբ ՆԱՏՕ-ի ղեկավարները ամենաբարձր մակարդակով գրում էին, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ։ Դա, ընդհանուր առմամբ, այս ամբողջ ճգնաժամի խթանն էր, որը մենք տեսնում ենք այսօր», - ասել է Ռյաբկովը:

«Այսպիսով, Ձեր կարծիքով, Ուկրաինան երբեք չի՞ միանա ՆԱՏՕ-ին», - հետաքրքրվել է լրագրողը:

«Կարծում եմ՝ դա բացառված է», - պատասխանել է փոխնախարարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular