ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի շարք գործարարներ ահազանգել էին՝ Փաշինյանի կինը մեծ գումարներ է պահանջել իրենցից․ Այսօր Աննա Հակոբյանը հաստատել է տեղեկությունը՝ հրապարակելով իր «նամակ-ակնկալիքը»․ Սրբազան պայքար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սրբազան պայքարի տելեգրամյան ալիքում գրառում է արվել․

«Երեք օր առաջ տեղեկացրել էինք, որ մի շարք գործարարներ ահազանգել են այն մասին, որ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մեծ գումարներ է պահանջել իրենցից։

Հետագայում մեզ հայտնի է դարձել նաև, որ Հակոբյանը՝ Հայաստանում գործող ավելի քան հարյուր բիզնեսներից յուրաքանչյուրից մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար է պահանջել։ Պահանջը ձևակերպվել էր որպես «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ծրագրերին աջակցելու ակնկալիք։

Եվ ահա այսօր Աննա Հակոբյանը հաստատել է մեր տեղեկությունը՝ անուղղակի կերպով հրապարակելով իր այդ «նամակ-ակնկալիքը»։

Իհարկե, մենք հիմա չենք կարող հստակ ասել, թե ինչ նպատակով է Հակոբյանը որոշել հանրայնացնել ՀՀ խոշոր ձեռնարկատիրություններից ունեցած իր՝ տասնյակ միլիոնավոր դրամների հասնող ակնկալիքները։ Հնարավոր է՝ այդկերպ փորձել է պաշտպանվել՝ իբր թե ցույց տալով, որ իր ակնկալիքը միանգամայն նորմալ է ու թաքցնելու բան չունի։ Հնարավոր է նաև՝ ցույց է տալիս, որ թքած ունի հանրային արձագանքի վրա ու միևնույն է շարունակելու է ակնկալել, որպեսզի բիզնեսներն այդ գումարները վճարեն իր ղեկավարած հիմնադրամին։

Բայց մի բան հստակ է՝ պարտադրված «բարեգործության» պրակտիկան Հայաստանում պետք է վերանա։ Ոչ ոք չպետք է նույնիսկ մտքի ծայրով անցկացնի, որ կարող է «կամավոր-պարտադիր» սկզբունքով գումար հավաքել գործարարներից ու ժողովրդից»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular