Իրանում 4,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի հյուսիս-արևելքում 4,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13։54-ին իրանական Քաշմար քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։