ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների պատճառով այդ պետությունը կարող է դադարել գոյություն ունենալ, կարծում է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։ News.ru-ի հետ զրույցում խորհրդարանականը ենթադրել է, որ հենց դրան է ձգտում Արևմուտքը։ Ըստ նրա միայն դրանով կարելի է բացատրել Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկությունը։

«Վստահ եմ, որ երկիրը (Հայաստանը) այդ դեպքում որոշ ժամանակ անց պարզապես կբաժանվի իր հարևանների միջև և կդադարի գոյություն ունենալ որպես առանձին ինքնիշխան պետություն։ Երևի հենց դրան են փորձում հասնել քամելեոն Փաշինյանն ու իր արևմտյան տերերը, այլապես այն ամենը, ինչ կատարվում է ՀԱՊԿ դաշինքի շուրջ, չի կարելի բացատրել»,- պարզաբանել է պատգամավորը։

Ժուրավլևի խոսքով Ռուսաստանը վստահում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ինչի մասին է վկայում նրան միջուկային զենքի փոխանցումը։ Մինչդեռ, ըստ պատգամավորի, Փաշինյանը «հոլի պես պտտվում է» Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև։

«Եվ ինչպես էլ մենք լավ վերաբերվենք երկու բարեկամ ժողովուրդներին, Բելառուսի նախագահը մեր վստահելի ընկերն է, իսկ Հայաստանում այժմ իշխանության ղեկին կա մարդ, ով գործում է իր ազգային շահերին հակասող»,- հավելել է Ժուրավլևը։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանը խորհրդակցությունների համար հետ է կանչել Բելառուսում իր դեսպանին։ Այլ մանրամասներ չեն նշվել, սակայն որոշումը կայացվել է Լուկաշենկոյի դեմ Փաշինյանի կոշտ հայտարարություններից հետո։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular