ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը զոհաբերում է ամեն ինչ հանուն ԱՄՆ-ի. Փաշինյանը իրականացնում է Արևմուտքի պատվերը քայքայել ՀԱՊԿ-ը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչպես նաև հրաժարվել է այցելել Բելառուս, քանի դեռ այն ղեկավարում է Լուկաշենկոն։ Ի՞նչ է նշանակում այս ամենը և ինչպես կստացվի, tsargrad.tv-ն է փորձել պարզել:

Բելառուս քաղաքագետ, «Հյուսիսային Եվրասիա մայրցամաքային ինտեգրացիայի ուսումնասիրության և զարգացման կենտրոնի» տնօրեն Ալեքսեյ Ձերմանտը կարծում է, որ Փաշինյանի ՀԱՊԿ-ի վերաբերյալ ներկայիս գործողությունները պայմանավորված են առաջին հերթին Հայաստանում նրա վիճակի անորոշությամբ, որտեղ պարբերաբար ընդդեմ նրա ցույցեր են ընթանում:

Նա փորձում է այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում հիմա, պատասխանատվությունը գցել ՀԱՊԿ-ի, այսինքն Ռուսաստանի, Բելառուսի, Լուկաշենկոյի վրա: Ըստ էության, դրանք են քաղաքական ձախողումները, պատերազմում պարտությանը և այն, որ Հայաստանում առկա է պառակտում», - ասել է նա tsargrad.tv-ի հետ զրույցում։

Ձերմանտը հավելել է, որ Փաշինյանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ կշարունակի նպաստել Հայաստանում հասարակության պառակտմանը և ավանդական դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացմանը։

«Իսկ նորերն ի դեմս Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Թուրքիայի, դժվար թե կարողանան իսկապես ապահովել Հայաստանի անվտանգությունը, հետևաբար, դա կարող է աղետի հանգեցնել, եթե Փաշինյանը շարունակի կառավարել Հայաստանը չլսել հայ ժողովրդի մյուս հատվածին, որին դուր չեն գալիս նրա քաղաքական արկածներն ու սալտոները»,- եզրափակել է քաղաքագետը։

Ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանի պաշտպանության նախարարությունը Երևանում Ֆրանսիայի դեսպանատան միջոցով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը պաշտոնական առաջարկով Հայաստանի տարածքում տեղակայել զորքերի սահմանափակ քանակություն  «փորձի փոխանցման և Ֆրանսիայի կողմից մատակարարվող սպառազինությունների տեխնիկական սպասարկման համար»։ Հայաստանի տարածքում ֆրանսիական ռազմակայանի գտնվելու վայրը դեռ որոշված ​​չէ։

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Բալթյան հետազոտությունների ասոցիացիայի նախագահ Նիկոլայ Մեժևիչը կարծում է, որ Փաշինյանն ապարդյուն է ապավինում արևմտյան երկրներին Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում։

«Նրա վարկանիշը համաշխարհային վերնախավում այնպիսին չէ, որ Արևմուտքը դադարի ուշադրություն դարձնել Ուկրաինային, Ռուսաստանին, Չինաստանին, Թայվանին և Իսրայելին և կենտրոնանա բացառապես Հայաստանի վրա: Արդեն իսկ բացարձակապես ակնհայտ է, որ, օրինակ, Ֆրանսիան հիմա ոչ միայն հետաքրքրված չէ ոչ միայն Հայաստանով, այլ նույնիսկ Աֆրիկայով»,- իր կարծիքն է հայտնել փորձագետը tsargrad.tv-ին տված մեկնաբանությունում։

Քաղաքագետ Մաքսիմ Ժարովն էլ համոզված է, որ Փաշինյանի ՀԱՊԿ-ի և Բելառուսի հետ կապված վերջին գործողությունները ԱՄՆ-ի տեխնիկական առաջադրանքներն են։ Նրա խոսքով Վաշինգտոնը ցանկանում է խարխլել այն դաշինքները, որոնք Ռուսաստանն ունի իր ամենամոտ հարևանների հետ։

«Հնարավոր է, որ ՀԱՊԿ-ից ու Բելառուսից հետո Փաշինյանը հարձակվի Ղազախստանի վրա կապված Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հետ կապված Ղազախստանի պահվածքի հետ»,- եզրափակել է Ժարովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular