ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փափուկ ուժի բացակայություն. պետք է աշխատել ժողովրդի հետ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

sila-rf.ru-ն «Ռազմական վերլուծաբան Պրոխվատիլով. Ռուսաստանը չունի փափուկ ուժ» վերնագրով հոդվածում գրում է, թե հարկ է հիշեցնել, որ վերջերս Հայաստանն ակտիվորեն նվազեցնում է իր մասնակցությունը նախկին ԽՍՀՄ կառույցներում, և դա արդեն իրականություն է դարձել: Նման կարծիք է sila-rf.ru-ի հետ զրույցում հայտնել Ռազմական գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Պրոխվատիլովը։ «Այդ ամենը շարունակվում է արդեն մի քանի տարի։ Եվ դրանք արդեն սոսկ սենսացիաներ չեն, դա իրականություն է, Հայաստանը կարող է ամբողջությամբ դուրս գալ ՀԱՊԿ-ից,- ասել է նա,մենք կորցնում ենք այդ երկիրը, այսինքն՝ ողջ Հարավային Կովկասից ենք հեռանում»։

Զրուցակիցը բացատրել է, որ այս իրավիճակը մասամբ հնարավոր է դարձել Ռուսաստանի փափուկ ուժի բացակայության պատճառով, և դա՝ ոչ միայն Հայաստանում։ Ռազմական վերլուծաբանը որպես օրինակ բերել է ԱՄՆ-ի աշխատանքը, որը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը դրամաշնորհների միջոցով։ «Իրավիճակի վրա ազդում է նաև փափուկ ուժի բացակայությունը։ Ռուսաստանը հիմա ոչ մի տեղ չունի փափուկ ուժ: «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նման կառույցները չեն շտկում իրավիճակը։ Նույն ամերիկացիները, օրինակ՝ դրամաշնորհներ են տալիս։ Հետո շատ ճշգրիտ նայում են, թե ինչպես են օգտագործվել այդ միջոցները։ Եվ ԱՄՆ-ն իր գրանտակերների օգնությամբ քաղաքականություն է վարում»,- ասել է Պրոխվատիլովը։ Նրա խոսքով, Ռուսաստանը նման սխալ թույլ տվեց Ուկրաինայում՝ շփվելով էլիտաների հետ, երբ անհրաժեշտ էր աշխատել ժողովրդի հետ։ Նույն կերպ Մոսկվան փորձում է շտկել իրավիճակը և շարունակում է երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի հետ։ «Մենք պետք է աշխատենք բնակչության, այլ ոչ թե էլիտաների հետ: Պետք չէ պայմանական Մեդվեդչուկին կամ Յանուկովիչին քաշել քո կողմը։ Փաշինյանին, որն ուղղակի անգլո-սաքսոնների արտադրանք է, չպետք է հրավիրել զրույցի:

Հրավիրեցին, խոսեցին, սիրեցին, շոյեցին, ու հետո ի՞նչ։ Պետք է աշխատել ժողովրդի հետ: Ներկայում Հայաստանում տեղի են ունենում կատաղի բողոքի ցույցեր տեղի քահանայի գլխավորությամբ։ Չնայած նրանք դեռ չեն հասել հաջողության, բայց, իմ կարծիքով, Ռուսաստանը հեռացել է այնտեղից»,ասել է հրատարակության զրուցակիցը։ Վլադիմիր Պրոխվատիլովը հավելել է, որ գուցե գլխավոր խնդիրը Ռուսաստանի ղեկավարության մտածողությունն ու գաղափարներն են, որոնք պահպանվել են դեռ ԽՍՀՄ ժամանակներից և չեն հարմարվել գլոբալ փոփոխություններին։

«Հայաստանում ռուսների նկատմամբ բացասական տրամադրվածությունը հսկայական է: Բայց նույնիսկ ներկա իրավիճակում կարելի է աշխատել, ինչը, ցավոք, չի կատարվում։ Այս ամենը խոսում է փափուկ ուժի բացակայության մասին։ Կրկնեմ, անհրաժեշտ է ակտիվ աշխատանք տեղի բնակչության հետ»,- եզրափակել է ռազմական վերլուծաբանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular