ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ է հանրային ծառայողը պարտավոր ստացած նվերը հանձնել համապատասխան կառույցին. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել հանձնաժողովի 2023 թ.-ի դեկտեմբերի 22-ի N 01-Ն որոշման մեջ: Սա, ըստ հանձնաժողովի, պայմանավորված է ավել ի վաղ մի շարք օրենքներում կատարված փոփոխություններով, խոսքը հանրային պաշտոն զբաղեցնողների կամ ծառայողների կողմից նվերների ստացմանն է վերաբերում: Մասնավորաբար, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ կատարվել է թույլատրելի նվերների շրջանակի փոփոխություն, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը այլևս չեն համարվում նվեր, իսկ օրենքով սահմանված դեպքերում որպես պարգևատրում, պետական պարգև կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույքը, այդ թվում՝ վարչապետի կողմից որպես պարգևատրում տրվող զենքը ներառվել է թույլատրելի նվերների ցանկի մեջ:

Չհաշվառվող նվերների շարքից հանվել են արարողակարգային նվերները, վերջիններս արդեն ենթակա են հաշվառման: Այս փոփոխությունների արդյունքում N 01-Ն որոշմամբ սահմանված կարգերի և օրենքի միջև հակասություն է առաջացել: ««Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքով նախատեսվել է, որ պետական արարողակարգի ծառայությունը իրականացնելու է Հանրապետության նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, փոխվարչապետների, նախարարների և նախարարների տեղակալների, պատգամավորական պատվիրակությունների, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների կողմից ստացված՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով հաշվառման ենթակա նվերների հաշվառումը: Մինչև այս լրացման կատարումը նվերների հաշվառումը ենթակա էր իրականացման միայն նվերը ստացած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից:

««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվել են պետությանը հանձնված գույքի տնօրինման եղանակները, այդ թվում՝ շուտ փչացող գույքը, կենդանիները, պահպանման էական ծախսեր պահանջող գույքն անհապաղ իրացնելը, իսկ շուտ փչացող գույքի պարագայում՝ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով՝ ոչնչացնելը: Այս պարագայում անհրաժեշտ է նվերների հանձնման կարգով սահմանել համապատասխան նվերի հանձնման առավել սեղմ ժամկետներ:

Նախագծով առաջարկվում է հաշվառման ենթակա նվերների շրջանակը համապատասխանեցնել «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված կարգավորումներին, սահմանել, որ եթե հանձնման ենթակա նվերը կենդանի է կամ կառավարության որոշմամբ սահմանված ցանկի համաձայն՝ համարվում է շուտ փչացող կամ պահպանման էական ծախսեր պահանջող գույք, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է նվերը ստանալուց հետո կամ գործուղումից վերադառնալուց հետո, իսկ նվերի թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմած լինելու դեպքում՝ համապատասխան խորհրդատվական կարծիքը ստանալուց հետո անհապաղ այն հանձնել գլխավոր քարտուղարին (այլ հավասարազոր պաշտոնյային), իսկ վերջինս էլ պարտավոր է անհապաղ ապահովել նվերի փոխանցումը Պետական գույքի կառավարման կոմիտե կամ ՏԻՄ օրենսդրությամբ սահմանված մարմնին: Նախատեսվում են օրենսդրական այլ փոփոխություններ ևս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular