ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ է իրենից ներկայացնում Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի իշխանությունը՝ որպես կառավարման տեսակ: 2018 թվականից սկսյալ, իսկ վերջին մի քանի տարին՝ առավել ևս, հաճախ կարելի էր հանդիպել բռնապետություն, ավտոկրատիա տերմինները, որին ձգտում է Նիկոլ Փաշինյանը, որը ժողովրդավարությունից փշուրներ անգամ չի թողել: Վերջին իրադարձությունների ֆոնին այդ ամենին վերստին ականատես եղանք բոլորս: Նաև իրենց քարոզած «դեմոկրատական արժեքները» իրենց շահերին զոհած «հավաքական Արևմուտքի» ներկայացուցիչները: Նրանք տեսան, որ իրենց հովանավորած ու ֆինանսավորած, այսպես կոչված, «բարեփոխումներով» ստացվել է, ինչպես քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է նկատել, «բարեփոխված գեստապո»:

Այսինքն, ստացվել է իբրև թե «ոստիկանություն», որի շատ կոնկրետ ստորաբաժանումներ կոչված են հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու բզկտելու, խմբակային հարձակումների ու խոշտանգումների ենթարկելու ընդվզող քաղաքացիներին, աղետաբեր ռեժիմի դեմ հրապարակայնորեն արտահայտվողներին: Դրան ինչ անուն ասես կարելի է տալ, բայց հասկանալի է, որ դա չնչին աղերս իսկ չունի ո՛չ ժողովրդավարության, ո՛չ պետության, ո՛չ էլ, առավել ևս, մարդկայնության հետ: Վերադառնանք սակայն հիմնական հարցին: Հիմա Հայաստանում ի՞նչ է, բացի այն, որ գործնականում երկրում ներդրված է Փաշինյանի ու նրա կամակատարների միջոցով իրականացվող արտաքին կառավարում՝ ընդգծված արևմտա-թուրք-ադրբեջանական ակցենտով:

Չնայած ձևական առումով Փաշինյանը և նրա ՔՊ-ն ընտրվել են 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններով, ավելի ճիշտ՝ ինքնավերարտադրվել են՝ գրանցված ընտրողների համատարած պասիվության, ի լրումն՝ վարչական ռեսուրսների չարաշահման պայմաններում, բայց նրանք վաղուց արդեն դադարել են լինել ընտրությունների միջոցով ձևավորված իշխանություն՝ իրենց քաղաքական էությամբ ու բովանդակությամբ: Այս խումբը, Փաշինյանի գլխավորությամբ, խախտել է իր իսկ նախընտրական խոստումները, ավելին՝ այդ խոստումների հիման վրա ու դրանց իմաստն արտացոլող իր իսկ կառավարության ծրագիրն է ոտնահարել: Հանրագումարում՝ խորհրդարանում 2021-ի, օրինակ՝ աշնան դրությամբ ձևավորված մեծամասնական պատկերը ոչ մի կերպ չի համապատասխանում Հայաստանի հասարակության ներկայիս տրամադրություններին և չի արտացոլում այդ տրամադրությունները:

Գործնականում Հայաստանի Հանրապետության՝ Սահմանադրությամբ ժողովրդին պատկանող իշխանությունը զավթված է նույն այդ ժողովրդից՝ իրենց ընտրված ու լեգիտիմ համարող անձանց որոշակի խմբի կողմից, որը ուղղակիորեն իրեն ենթարկվող ոստիկանական ուժերի միջոցով ամենաիսկական ահաբեկման է ենթարկում նույն այդ հասարակության ակտիվ զանգվածին: Բայց սա բռնապետությո՞ւն է: Մեծ հաշվով՝ այո: Սակայն մեր մի հայրենակից բավականին դիպուկ դիտարկում է արել այդ առնչությամբ. «Մի՛ շփոթեք բռնապետությունը խուլիգանապետության հետ»: Եվ իսկապես էլ՝ բռնապետությունը, որպես կանոն, ինչքան էլ տարօրինակ չհնչի, հիմնվում է գաղափարի, գաղափարական համոզմունքների, որոշակի ուսմունքների վրա: Տվյալ դեպքում՝ կարևոր չէ, թե ինչ ուսմունքի: Իսկ նման տերմիններ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի դեպքում ուղղակի հնարավոր չէ կիրառել: Չկա գաղափար:

Ինչպես ինքն էր ասում՝ «իզմ»-եր չկան: Որևէ մեկին կամ որևէ ուժի մերժելն ինքնին գաղափար չէ: Մերժելով կարելի է ինչ-որ մեկին վանել, հեռացնել, կարելի է քանդել, ավերել, քայքայել: Բայց դա գաղափար չէ: Պարգևավճարը, «չաղ ու բախտավոր ապրելը», շարունակաբար պատերազմների ու աղետների հանգեցնող «խաղաղությունը» նույնպես գաղափարներ չեն: Ինչպես գաղափար չէ, օրինակ՝ «կոռուպցիայի դեմ պայքար» ասելով՝ այդ նույն կոռուպցիայի մեջ ընկղմվելը: Այսինքն, ՔՊ-ի միակ «գաղափարախոսությունը» մնում է պաշտոնը՝ դրանից բխող հետևանքներով՝ կարգավիճակ, փող և այլն... Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը շատ է ցանկանում ձևավորել բռնապետություն: Սակայն, դիտարկելով վերջին տարիներին նրա իշխանության պահվածքը, գործելակերպը, գալիս ես անխուսափելի հետևության, որ գործ ունենք պարզ խուլիգանապետության հետ: Ավելին, որոշ փորձագետներ սոցցանցերում սկսել են օգտագործել «լակոտակրատիա» տերմինը: Դա գործնականում դրսևորվում է տվյալ իշխանության գործունեությանն առնչվող ամեն ինչում՝ սկսած պետական մարմինների կառավարումից, վերջացրած հանրության հետ հարաբերություններով:

Ըստ որում, դեռևս 2018-ին, երբ Փաշինյանի «թավիշը» գալիս էր, ավելի ճիշտ՝ եկավ իշխանության, ի թիվս քչերի, մեր թերթն էլ ուշադրություն հրավիրեց օխլոկրատիայի հաստատման ու դրա պարունակած վտանգների վրա: Օխլոկրատիան այն է, երբ պետության ու ժողովրդի համար կենսական նշանակության հարցերի (ասենք՝ ոչ շատ կարևոր թվացողների ևս) վերաբերյալ որոշումները կայացվում են ոչ թե սահմանադրորեն ժողովրդի իշխանության կիրառմամբ, այլ ամբոխի քմահաճույքներով: Գործնականում այդպես էլ եղավ: Ու չնայած հետագայում տեղի ունեցած ԱԺ երկու արտահերթ ընտրություններին (2018թ. դեկտեմբեր, 2021թ. հունիս), բովանդակային առումով փոփոխություն տեղի չունեցավ: Հիմնական փոփոխությունն այն է, որ օխլոկրատիկ ռեժիմը արագորեն վերափոխվեց խուլիգանականի՝ գործնականում էլ ավելի ցածր մակարդակի վրա իջնելով:

Ու միանգամայն օրինաչափ է, որ նման իշխանությանը ենթարկվող ոստիկանական կոնկրետ ստորաբաժանումներ իրենց դրսևորում են, ինչպես դա Բագրատ Սրբազանն է նկատել, խուլիգանի նման. լինի դա դեռահասի մազերը քաշելով «բերման ենթարկելը», 20-30 հոգով փողոցային խուլիգանի նման ԱԺ պատգամավորի վրա հարձակվելը, թե ցուցարարների, այդ թվում՝ կանանց, տարեցների վրա 15 րոպեում 25-30 նռնակ նետելը, թե որևէ այլ՝ այս օրերին լիուլի արձանագրված ապօրինություն: Այդ ամենը, ինչպես նաև վերջին օրերին ծավալվող վայրագ ռեպրեսիաները հենց ասվածի ցցուն ապացույցներն են: Ամենից վատն այն է, որ այս անկումը, որակական ու բովանդակային այդ գահավիժումը տակավին շարունակվում է: Գուցե կան մտածողներ, թե պետք է մինչև վերջ ընկնել, որպեսզի դրանից հետո սկսենք բարձրանալ: Բայց վախենանք՝ մոլորություն է այդպես կարծելը: Համենայն դեպս, եթե կա տարբերակ, ապա չարժե ապառաժներին բախվելով՝ ջարդուխուրդ լինել: Եթե կա տարբերակ, պետք է այս անկումը, այս գահավիժումը կասեցնել հնարավորինս շուտ ու այդ կետից արդեն սկսել բարձրանալ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular