ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սրբազան շարժման համախոհների քանակը պետք է ավելացնել՝ գնալով մարզեր եւ անմիջականորեն շփվելով հասարակության բոլոր շերտերի հետ. Արման Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ողջունում եմ Բագրատ Սրբազանի մարտավարության փոփոխությունը՝ համարելով մարզային շփումները՝ հաջողության ամենակարեւոր գրավականներից։ Դրա եւ այլ հարցերի մասին հարցազրույց եմ տվել հունիսի 14-ին՝ «Փաստ» օրաթերթին։ Վստահ եմ,որ ճիշտ քայլերի պարագայում Շարժումը կարող է զերծ մնալ բախումներից եւ ամենակարեւորը՝ արյունահեղությունից, քանի որ իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք չեն խուսափում նման գործիքակազմից։

Պետք է Շարժման համախոհների քանակը ավելացնել՝ անմիջականորեն շփվելով բոլոր շերտերի հետ, պարզաբանումներ տալով ապագայի ցավոտ հարցերի լուծման մեխանիզմների վերաբերյալ, ինչը կարող է բերել Սրբազան Շարժման հաղթական ավարտին։ Եւ եւս մի բարեկամական խորհուրդ Շարժման առաջնորդին՝ Դուք ունեք ավելի կարեւոր ու մեծ առաքելություն, քան պատասխանել ՔՊ-ական՝ Ա-ից մինչեւ Ճ դասի քաղաքական գործիչների մեկնաբանություններին եւ, ընդհանրապես, նման երեւույթներին։ Կարծում եմ, որ այդ գործառույթը պետք է պատվիրակել Շարժման այլ մասնակիցներին եւ ակտիվին։

Մեկ անգամ եւս մեր ողջ հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, հորդորում՝ զերծ մնալ ծայրահեղ քայլերից եւ Աստված բոլորիս պահապան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular